Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 67. - Վայ փարիսեցիներին

    (Մատթեոս 23, Մարկոս 12.41-44, Ղուկաս 20.45-47, 21.1-4)

    ՎԵՐՋԻՆ օրն էր, որ Քրիստոսը սովորեցնում էր տաճարում: Երուսաղեմում հոծ բազմություններ էին հավաքվել, և բոլորի ուշադրությունը գամված էր Նրա վրա: Տաճարի բակը լեփ-լեցուն էր մարդկանցով, ովքեր հետևում էին, թե ինչով պիտի ավարտվի վեճը, և ագահորեն որսում էին Նրա շուրթերից հնչող յուրաքանչյուր խոսքը: Նման բան դեռ երբեք չէր եղել: Այնտեղ կանգնած էր երիտասարդ Գալիլեացին, որ ո’չ աշխարհիկ փառք ուներ, ո’չ էլ արքայական զարդեր: Նրան շրջապատել էին շքեղ հագնված քահանաներ, իշխաններ’ հարուստ հանդերձներով ու կրծքանշաններով, որոնք ցույց էին տալիս նրանց բարձր դիրքը, և դպիրներ’ մագաղաթներն իրենց ձեռքերում, որոնցից նրանք անընդհատ մեջբերումներ էին անում: Հիսուսն արքայական արժանապատվությամբ հանգիստ կանգնած էր նրանց առջև: Ինչպես մեկը’ օժտված երկնային իշխանությամբ, Նա աներկյուղ նայում էր Իր հակառակորդներին, ովքեր մերժել ու արհամարհել էին Նրա ուսմունքը, և ծարավ էին Նրա արյանը: Նրանք բազմիցս հարձակվել էին Նրա վրա, սակայն Նրան բռնելու և դատապարտելու նրանց բոլոր փորձերն ապարդյուն էին անցել: Ամեն անգամ, երբ Նրան ներքաշում էին վիճաբա- նությունների մեջ, Նա, ի տարբերություն քահանաների ու փարիսեցիների, որ մոլորվում և մոլորեցնում էին, ներկայացնում էր մաքուր և հստակ ճշմարտությունը: Նա այս առաջնորդներին ցույց էր տվել իրենց իսկական վիճակը, և հայտնել էր այն պատիժը, որն անխուսափելիորեն հետևելու էր նրանց չարագործություններին: Նախազգուշացումն, այդպիսով, նրանց տրվել էր: Քրիստոսը, սակայն, մի գործ էլ ուներ անելու: Մի նպատակ էլ կար, որին Նա դեռ պիտի հասներ: [611]ԴՓ 745.1

    Ժողովրդի հետաքրքրությունը դեպի Քրիստոսն ու Նրա գործը զգալիորեն աճել էր: Նրանք, թեև հիացած Նրա ուսմունքով, նաև մեծապես շփոթված էին: Քահանաներին ու վարդապետներին նրանք հարգում էին իրենց գրագիտության ու թվացյալ բարեպաշտության համար: Կրոնական բոլոր հարցերում նրանք ամբողջովին ենթարկվում էին նրանց հեղինակությանը: Բայց հիմա տեսան, որ այդ մարդիկ փորձում են վարկաբեկել Հիսուսին, մի ուսուցչի, ում առաքինությունն ու գիտելիքներն է’լ ավելի պայծառ էին արտացոլվում ամեն մի հարձակումից հետո: Նայելով քահանաների ու ծերերի մռայլ դեմքերին’ նրանք տեսնում էին պարտություն և շփոթվածություն: Նրանց զարմացնում էր, որ իշխանները չէին ուզում հավատալ Հիսուսին, մինչդեռ Նրա ուսմունքն այնքան պարզ էր ու հասարակ: Նրանք հենց ինքներն էլ շփոթված էին’ չիմանալով, թե ինչ դիրք ընդունեն: Անհամբեր ու տագնապած’ նրանք հետևում էին նրանց շարժումներին, ում խորհուրդներին միշտ հետևել էին:ԴՓ 746.1

    Պատմելով Իր առակները’ Քրիստոսը նպատակ ուներ մի կողմից նախազգուշացնել իշխաններին, մյուս կողմից’ խրատել ժողովրդին, որն ուզում էր սովորել: Բայց կարիք կար խոսելու է’լ ավելի պարզորոշ: Հարգելով ավանդույթներն ու կուրորեն հավատալով ապականված հոգևորականներին’ ժողովուրդը ստրկացել էր: Քրիստոսը պիտի փշրեր այս շղթաները: Քահանաների, իշխանների և փարիսեցիների կեղծավորությունը պետք է ավելի հստակ բացահայտվեր: [612]ԴՓ 746.2

    «Դպիրներն ու փարիսեցիները,- ասաց Նա,- նստեցին Մովսեսի աթոռի վրա: Ուրեմն’ ինչ էլ որ ասեն ձեզ պահել’ պահեցեք և արեք, բայց նրանց գործերի պես չանեք, որովհետև ասում են, բայց չեն անում»: Դպիրներն ու փարիսեցիները պնդում էին, թե իրենք էլ, Մովսեսի նման, օժտ- ված են աստվածային հեղինակությամբ: Նրանք հանձն էին առել զբաղեցնելու նրա տեղը որպես օրենքի մեկնաբաններ և ժողովրդի դատավորներ և, որպես այդպիսիք, նրանք ժողովրդից խստիվ հարգանք ու հնազանդություն էին պահանջում: Հիսուսը հրամայեց Իր ունկընդիրնե- րին անել այն ամենը, ինչ վարդապետները սովորեցնում էին օրենքի համաձայն, բայց չհետևել նրանց օրինակին: Նրանց կյանքը չէր համապատասխանում իրենց ուսմունքին:ԴՓ 746.3

    Նրանք սովորեցնում էին նաև շատ այնպիսի բաներ, որոնք հակասում էին Գրքերին: Հիսուսն ասաց. «Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենք մատով չեն ուզում շարժել դրանք”: Փարիսեցիները բազմաթիվ դրվածքներ էին մտցրել, որոնք հիմնված էին ավանդույթների վրա և առանց որևէ պատճառի սահմանափակում էին անձնական ազատությունը: Եվ օրենքի որոշ մասերը նրանք այնպես էին բացատրում, որպեսզի ժողովրդի վզին փաթաթեն արարողություններ, որոնք իրենք անձամբ թաքուն անտեսում էին, և, եթե դա ծառայում էր նրանց շահերին, փաստորեն բացառում էին դրանք:ԴՓ 747.1

    Նրանց մշտական նպատակն էր ցուցադրել իրենց բա- րեպաշտությունը: Դրան հանելու համար նրանք ոչ մի բանի առջև կանգ չէին առնում: Իր պատվիրանների մասին Աստված Մովսեսին ասել էր. «Դրանք կապիր նշանի համար ձեռքիդ վրա, և թող ճակատանոց լինեն դրանք աչքերիդ մեջտեղում” (Երկրորդ Օրինաց 6.8): Այս խոսքերը շատ խորիմաստ են: Մարդը ամբողջապես ազնըվա- նում է’ խորհելով Աստծո խոսքի շուրջ և կիրառելով այն կյանքում: Նրա ձեռքերը, որպես նշան, ցույց կտան Աստծո օրենքի սկզբունքները գթության և արդարության գործե- րում: Դրանք մաքուր կլինեն կաշառքից և այն ամենից, ինչ ապականված է և խաբուսիկ: Դրանք ակտիվ կլինեն սիրո և կարեկցանքի մեջ: Ազնիվ նպատակի ուղղված աչքերը միշտ մաքուր կլինեն և ջինջ: Արտահայտիչ դեմքն ու խոսող աչ- քերը կվկայեն նրա բնավորության մասին, ով սիրում և հարգում է Աստծո խոսքը: Բայց Քրիստոսի ժա- մանակվա հրեաների կողմից այս ամենն անտեսվել էր: Մովսեսին տրված հրամանն այնպես էր մեկնաբանվել, որ մարդ բառացիորեն պետք է իր վրա կրի Օրենքի պատվիրանները: Նրանք գրում էին դրանք նեղ ժապավենների կտորների վրա, իսկ հետո փաթաթում իրենց գլուխներին ու ձեռքերին այնպես, որ բոլորը կարողանային տեսնել: Բայց դրանից Աստծո օրենքը ավելի ամուր չէր հաստատվում մտքում և սրտում: Այս ժապավենները կրում էին զուտ ուշադրություն գրավելու համար: Ընդունված էր, որ դրանք կրողները նվիրված և ժողովրդի հարգանքը վայելող մարդիկ էին: Հիսուսը հարված հասցրեց այդ անիմաստ կեղծավորությանը: [613]ԴՓ 747.2

    «Եվ իրենց բոլոր գործերն անում են մարդկանց երևալու համար, իրենց գրպանակները լայնացնում են և իրենց հանդերձի քղանցքները մեծացնում, սիրում են ընթրիքներում առաջին բազմոցը, ժողովարաններում’ առաջին աթոռները, փողոցների մեջ’ բարևները, և մարդկանցից «Վարդապետ, Վարդապետ» կոչվելը: Բայց դուք «Վարդապետ” չկանչվեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը’ Քրիստոսը, և դուք ամենքդ եղբայրներ եք: Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ հայր չկանչեք, որովհետև մեկն է ձեր Հայրը, որ երկնքում է: Ոչ էլ ուսուցիչներ կանչվեցեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը’ Քրիստոսը”: Այս պարզ խոսքերով Փրկիչը մերկացրեց նրանց եսասիրական ձգտումները, ովքեր ուզում էին հասնել դիրքի և իշխանության’ ցուցադրելով իրենց կեղծ խոնարհությունը: Բայց նրանց սրտերը լի էին շահամոլությամբ ու նախանձով: Երբ մարդկանց հրավիրում էին խնջույքի, հյուրերին նստեցնում էին իրենց պաշտոնների համաձայն, և նրանք, ովքեր զբաղեցնում էին ամենապատվավոր տեղը, առաջինն էին արժանանում ուշադրության ու հատուկ հարգանքի: Փարիսեցի- ները մշտապես ձգտում էին նման պատվի արժանանալ: Հիսուսը հենց սրա համար հանդիմանեց նրանց:ԴՓ 748.1

    Նա մերկացրեց նաև նրանց փառասիրությունը, որ ուզում էին վարդապետներ կամ ուսուցիչներ կոչվել: Այդ կոչումն, ասաց Նա, պատկանում է ոչ թե մարդկանց, այլ Քրիստոսին: Քահանաները, դպիրներն ու իշխանները’ օրենքի մեկնաբաններն ու գործակատարները, բոլորն էլ եղբայրներ էին և մեկ Հոր զավակներ: Հիսուսը հասկացրեց ժողովրդին, որ նրանք չպետք է մարդուն այնպիսի տիտղոս կամ պատիվ տան, որը թույլ կտա նրան հսկելու իրենց խիղճն ու հավատը:ԴՓ 749.1

    Եթե այսօր Քրիստոսը երկրում լիներ’ շրջապատված նրանցով, ովքեր «Պատվելի» կամ «Վերապատվելի» տիտղոսն են կրում, մի՞թե չէր կրկնի Իր խոսքերը’ «Ոչ էլ ուսուցիչներ կանչվեցեք, որովհետև մեկն է ձեր Ուսուցիչը’ Քրիստոսը”: Գիրքն ասում է Աստծո մասին, որ «Սուրբ և ահավոր է Նրա անունը» (Սաղմոս 111.9): Ո՞ր մարդուն կարելի է վերագրել այս խոսքերը: Որքա՜ն քիչ է մարդ դրսևորում այն իմաստությունն ու արդարությունը, որ արտահայտում է այդ անունը: Որքա՜ն շատերն են յուրացնում այդ կոչումը’ աղավաղելով Աստծո անունն ու բնավորությունը: Ավա՜ղ, որքան հաճախ են աշխարհիկ փառասիրությունը, բռնակալությունն ու ամենաս- տոր մեղքերը թաքնվել բարձր ու սուրբ պաշտոնների շքեղ հանդերձների տակ: Փրկիչը շարունակեց.ԴՓ 749.2

    «Եվ ձեզանից մեծը թող ձեր ծառան լինի: Ով որ իր անձը բարձրացնի’ նա կխոնարհվի, իսկ ով որ իր անձը խոնար- հեցնի’ նա կբարձրանա”: Քրիստոսը շարունակ սովորեցրել էր, որ իսկական մեծությունը չափվում է բարոյական արժանիքներով: Երկնային չափանիշներով բնավորության ազնվությունը դրսևորվում է նրանում, որ ապրում ենք հանուն մեր դրացիների բարօրության և հարատևում սիրո և գթության գործերում: Քրիստոսը’ փառքի Թագավորը, ծառայում էր անկյալ մարդկությանը: [614]ԴՓ 749.3

    «Վա՜յ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ’ կեղծավորներ,- ասաց Հիսուսը,- որ փակում եք երկնքի արքայությունը մարդկանց առաջին, որ ինքներդ չեք մըտնում, մտնողներին էլ թույլ չեք տալիս»: Աղավաղելով Գրքերը’ քահանաներն ու օրենսգետները կուրացրել էին նրանց մտքերը, ովքեր, հակառակ դեպքում, կընդունեին Քրիստոսի արքայության գիտությունը և այն ներքին աստվածային կյանքը, որ բնորոշ է ճշմարիտ սրբությանը:ԴՓ 750.1

    «Վա՜յ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ, որ ուտում եք որբևայրիների տները և պատճառանքով երկար աղոթքներ եք անում. դրա համար ավելի խիստ դատապարտություն կստանաք”: Փարիսեցիները մեծ ազդեցություն ունեին ժողովրդի վրա և դա օգտագործում էին իրենց շահերի համար: Նրանք ձեռք էին բերում բարեպաշտ որբևայրիների վստահությունը, իսկ հետո ներշնչում էին, որ նրանց պարտքն է զոհաբերել իրենց ունեցվածքը տաճա- րին: Տիրանալով նրանց փողերին’ այդ խարդախ բանսարկուներն օգտագործում էին դրանք իրենց սեփական շահերի համար: Եվ որպեսզի ծածկեն իրենց անօրենությունը, նրանք երկար աղոթքներ էին անում մարդկանց առջև և ցուցադրում էին իրենց բարեպաշտությունը: Քրիստոսն ասաց, որ այդ կեղծավորության համար նրանք ավելի խիստ կդատապարտվեն: Այդ նույն հանդիմանությունը վերաբերում է նաև շատերին մեր օրերում, ովքեր իրենց խիստ բարեպաշտ են համարում: Նրանց կյանքը լի է եսասիրությամբ ու շահամոլությամբ, սակայն նրանք այդ ամենի վրայից մաքուր թվացող հանդերձ են հագնում և, այդպիսով, որոշ ժամանակ խաբում են իրենց դրացիներին: Բայց նրանք չեն կարող խաբել Աստծուն: Նա կարդում է սրտի բոլոր խորհուրդները, և դատելու է ամեն մարդու’ իր գործերի համեմատ:ԴՓ 750.2

    Քրիստոսն անխնա դատապարտեց այդ չարաշահումները, բայց շատ զգուշորեն, որպեսզի չթուլացնի պարտքի զգացումը: Նա հանդիմանեց փարիսեցիների եսասիրութ- յունը, որ հարստահարում էին որբևայրիներին’ յուրացնելով նրանց նվիրատվությունները: Միաժամանակ Նա խրախուսեց այն որբևայրուն, ով իր ընծան բերել էր’ գցելու Աստծո գանձարանը: Եթե ինչ-որ մեկը անազնվորեն է օգտագործում ընծան, դա չի կարող տվողին զրկել Աստծո օրհնությունից:ԴՓ 750.3

    Կանգնած բակում, որտեղ դրված էին հանգանակության արկղերը, Հիսուսը նայում էր նրանց, ովքեր եկել էին նվիրաբերելու իրենց ընծաները: Հարուստներից շատերը մեծ գումարներ էին բերել, որոնք խիստ ցուցադրաբար գցում էին գանձանակը: Տխուր նայելով նրանց’ Հիսուսը ոչինչ չասաց այդ հարուստ ընծաների վերաբերյալ: Հանկարծ Նրա դեմքը շողաց, երբ տեսավ մի աղքատ որբևայ- րու’ երկչոտ մոտենալիս արկղին’ ասես վախենալով, որ իրեն կնկատեն: Նա մի կողմ քաշվեց, երբ մոտով անցան հարուստ ու ժլատ մարդիկ’ չհամարձակվելով առաջ շարժվել: Եվ, այնուամենայնիվ, նա մի բան էր ուզում անել, մի չնչին բան հանուն այն գործի, որը նա սիրում էր: Ահա նա նայեց իր ձեռքի ընծային: Դա շատ չնչին էր նրա շուրջը գտնվողների ընծաների համեմատ, բայց դա էր նրա ամբողջ ունեցածը: Մի հարմար պահ ընտրելով’ նա շտապ արկղը գցեց երկու լումա և արագորեն շրջվեց հեռանալու: Բայց այդ պահին որսաց Հիսուսի հայացքը, որ հավանությամբ նրան էր նայում: [615]ԴՓ 751.1

    Փրկիչն Իր մոտ կանչեց աշակերտներին և նրանց ուշադրությունը հրավիրեց այդ աղքատ որբևայրու վրա: Հետո կնոջ ականջին հասան Նրա հավանության խոսքերը. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, թե այս աղքատ որբևայրին ամենքից ավելի շատ գցեց»: Կնոջ աչքերն ուրախության արցունքներով լցվեցին, երբ նա զգաց, որ իր արարքը հասկացվել և գնահատվել էր: Շատերը խորհուրդ կտային նրան իրեն պահելու այդ խղճուկ մետաղադրամները: Ընկնելով կերած-կշտացած քահանաների ձեռքը’ դրանք աննկատելի կմնային այն հարուստ ընծաների մեջ, որ գանձանակն էին գցվել: Բայց Հիսուսը կարդաց կնոջ սիրտը: Որբևայրին հավատում էր, որ տաճարի ծառայությունն Աստծո գործն է և փափագում էր իր ուժերի ներածին չափով աջակցել դրան: Նա արեց այն, ինչ կարող էր: Նրա այդ արարքը պիտի հիշվեր բոլոր ժամանակներում, և նրա ուրախությունը լիներ հավերժության մեջ: Ընծայի հետ միասին նա նվիրաբերել էր իր ամբողջ սիրտը, և դրա գինը որոշվեց ոչ թե մետաղադրամի արժեքով, այլ սիրով առ Աստված և Նրա գործին աջակցելու շահագրգռվածությամբ, որն էլ դրդել էր կնոջն այդ քայլին:ԴՓ 751.2

    Աղքատ որբևայրու մասին Հիսուսն ասաց, որ նա «ամեն- քից ավելի շատ գցեց”: Հարուստներից շատերն իրենց ավելցուկից էին զոհում’ մարդկանց երևալու և նրանցից հարգվելու համար: Այդ մեծ զոհաբերությունները նրանց չէին զրկում հաճոյասիրությունից և նույնիսկ ճոխությունից, նրանք, ըստ էության, ոչինչ չէին զոհաբերում, ուստի այդ ընծաները ոչ մի կերպ հնարավոր չէր համեմատել որբևայրու լումաների հետ:ԴՓ 752.1

    Դրդապատճառն է, որ բնորոշում է մեր գործողությունները’ վկայելով կամ անազնվության, կամ էլ բարոյական բարձր մակարդակի մասին:ԴՓ 752.2

    Աստծո համար ամենաթանկարժեք բաները նրանք չեն, որ ամեն աչք տեսնում, և ամեն լեզու գովերգում է: Նրա աչքին հաճախ ավելի արժեքավոր են ուրախությամբ կատարված փոքրիկ պարտականություններն ու առանց ցուցադրանքի բերված ընծաները, որոնք, մարդկանց կարծիքով, ոչ մի արժեք չունեն: Սիրող ու վստահող սիրտն ավելի թանկ է Աստծո համար, քան թե ամենաթանկարժեք ընծան: Աղքատ որբևայրին տվեց այն ամենն, ինչ ուներ, որպեսզի գեթ մի չնչին ծառայություն մատուցի Աստծուն: Նա իրեն զրկել էր սննդից, որպեսզի այդ երկու լումայով նպաստի իր սիրելի գործին: Եվ նա արեց դա’ հավատալով, որ իր երկնավոր Հայրը չի անտեսի իր մեծ կարիքը: Հենց այդ անշահախնդիր ոգին և մանկական վստահությունն էր, որ արժանացավ Փրկչի հավանությանը:ԴՓ 752.3

    Աղքատների մեջ կան շատերը, ովքեր ուզում են իրենց երախտագիտությունը հայտնել Աստծուն Նրա ողորմածության և ճշմարտության համար: Նրանք անկեղծորեն ցանկանում են իրենց ավելի ապահովված եղբայրների հետ միասին աջակցել Նրա ծառայությանը: Այս մարդկանց չպետք է ետ մղել: Թող նրանք իրենց լումաները գցեն երկնային գանձարանը: Չնչին թվացող այդ լումաները, տրված ամբողջ սրտով և սիրով առ Աստված, սրբազան ընծաներ և անգին նըպաստներ են դառնում, որոնք Աստված ուրախությամբ ընդունում և օրհնում է: [616]ԴՓ 753.1

    Երբ Հիսուսն ասաց, որ որբևայրին «ամենքից ավելի շատ գցեց”, Նրա խոսքերն իրավացի էին ոչ միայն կնոջ դրդման, այլ նաև նրա արարքի ազդեցության նկատառումով: «Երկու լուման, որ մի գրոշ է”, Աստծո գանձանակն ավելի հարստացրին, քան թե այն հարուստ հրեաների նվիրատվությունները: Այդ փոքրիկ ընծայի ազդեցությունը նման էր մի առվակի, որը սկզբում շատ փոքր, բայց հետո, դարերի ընթացքում, վարարելով ու մեծանալով’ վերածվում է մի հորդառատ գետի: Հազարավոր անգամ այդ երկու լումաներն օգնել են աղքատներին և նպաստել ավետարանի տարածմանը: Նրա ինքնազոհության օրինակը բոլոր երկրներում և բոլոր դարերում իր ազդեցությունն է ունեցել հազարավոր սրտերի վրա: Այդ օրինակը հրապուրել է ինչպես հարուստներին, այնպես էլ աղքատներին, և նրանց զոհաբերություններն ավելի են մեծացրել կնոջ ընծայի արժեքը: Աստծո օրհնությամբ որբևայրու գրոշները մեծարժեք ընծաների աղբյուր դարձան: Այդպես էլ ամեն մի նվիրատվություն, ամեն մի գործ’ արված անկեղծ ցանկությամբ Աստծո փառքի համար, նպաստում են Ամենակարողի նպատակների իրագործմանը: Դրանց բարի ազդեցությունն անգնահատելի է:ԴՓ 753.2

    Փրկիչը շարունակեց հանդիմանել դպիրներին և փա- րիսեցիներին. «Վա՜յ ձեզ, կույր առաջնորդներ, որ ասում եք. ով որ տաճարով երդում անի, մի բան չէ, բայց ով որ տաճարի ոսկով երդում անի, պարտական է: Հիմարներ և կույրեր. ո՞րն է ավելի մեծ, ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբում է ոսկուն: Եվ ով որ սեղանով երդում անի, մի բան չէ, բայց ով որ նրա վրա լինող պատարագով երդում անի, պարտական է: Հիմարներ և կույրեր, ո՞րն է ավելի մեծ, պատարա՞գը, թե՞ սեղանը, որ սրբում է պատարա- գը»: Քահանաներն Աստծո պահանջները մեկնաբանում էին իրենց սխալ և նեղ չափանիշների համաձայն: Նրանք հանդգնում էին տարբերություն դնել զանազան մեղքերի միջև’ թեթևորեն շրջանցելով դրանցից մի քանիսը, իսկ մյուսները, որ թերևս ավելի թեթև հետևանքներ են ունենում, համարում էին աններելի:ԴՓ 753.3

    Նրանք փողով մարդկանց ազատում էին իրենց երդումներից, իսկ խոշոր գումարներով երբեմն անտեսում էին ամենածանր հանցագործությունները: Միաժամանակ այս քահանաներն ու իշխանները մյուս դեպքերում խիստ դատավճիռ էին կայացնում ամենաչնչին սխալմունքների համար:ԴՓ 754.1

    «Վա՜յ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ’ կեղծավորներ, որ անանուխի, սամիթի և չամանի տասնորդը տալիս եք, բայց թողնում եք օրենքի ամենածանր բաները’ դատաստանը, ողորմությունն ու հավատը. սա պետք էր անել, և այն չթողնել”: Այս խոսքերով Քրիստոսը կրկին դատապարտում է սրբազան պարտավորությունների չարաշահումը’ ամենևին էլ չվերացնելով այդ պարտականությունները: Տասնորդի կանոնակարգը Աստված Ինքն էր սահմանել, և դա գործում էր ամենավաղեմի ժամանակներից: Աբրահամը’ հավատացյալների հայրը, տասնորդ էր վճարում իր ամբողջ ունեցվածքից: Հրեա առաջնորդներն ընդունում էին տասնորդի վճարման պարտավորությունը, և դա ճիշտ էր, բայց նրանք թույլ չէին տալիս մարդկանց այդ հարցում վարվել իրենց համոզմունքների համաձայն: Հարկադիր կանոններ էին սահմանված յուրաքանչյուր դեպքի համար: Այդ պահանջներն այնքան խճճված էին, որ դրանք անհնար էր կատարել: Ոչ ոք չգիտեր, թե երբ է կատարում իր պարտականությունները: Տասնորդի կանոնակարգը արդարացի էր և ընդունելի, քանի որ Աստված Ինքն էր դա սահմանել, բայց քահանաներն ու վարդապետները անտանելի բեռ էին դարձրել այն: [617]ԴՓ 754.2

    Աստծո բոլոր պահանջները կարևոր են: Քրիստոսը ճանաչեց տասնորդի վճարումը որպես պարտականություն, սակայն միաժամանակ ցույց տվեց, որ դա չի կարող արդարացնել մյուս պարտավորությունների անտեսումը: Փարիսեցիները շատ բծախնդիր էին’ վճարելով տասնորդն այնպիսի բույսերից, ինչպիսիք են անանուխը, սամիթն ու չամանը: Դա շատ էժան էր նստում նրանց վրա, բայց այդպիսով նրանք պարտաճանաչ և բարեպաշտ մարդկանց հեղինակություն էին վայելում: Միևնույն ժամանակ նրանց անօգուտ սահմանափակումները ճնշում էին ժողովրդին և թուլացնում նրանց հարգանքը Աստծո կողմից սահմանված սրբազան դրվածքի նկատմամբ: Նրանք մարդկանց մտքերը զբաղեցնում էին անիմաստ խտրություններով, և նրանց ուշադրությունը շեղվում էր հիմնական ճշմարտություններից: Օրենքի ավելի կարևոր բաները’ դատաստանը, ողորմությունն ու ճշմարտությունը, անտեսվել էին: «Սա,- ասաց Քրիստոսը,- պետք էր անել, և այն չթողնել»:ԴՓ 755.1

    Նույն ձևով էլ վարդապետներն աղավաղել էին մյուս օրենքները: Մովսեսի միջոցով տրված ցուցումներում արգելվում էր որևէ անմաքուր կերակրի օգտագործումը: Խոզի և որոշ այլ կենդանիների միսը պղտորում է մարդու արյունը և կրճատում նրա կյանքը: Բայց փարիսեցիներն այդ սահմանափակումները կատարում էին ոչ այնպես, ինչպես Աստված էր նրանց պատվիրել: Ընկնելով աններելի ծայրահեղությունների մեջ’ նրանք, բացի այդ ամենից, ժողովրդից պահանջում էին քամել խմելու ջուրը, որով- հետև դրա մեջ կարող էր միջատ ընկնել, որին դասում էին անմաքուր կենդանիների շարքը: Հիսուսը, համեմատելով այդ դատարկ խստությունները փարիսեցիների մեղքերի ծանրության հետ, ասաց նրանց. «Կույր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուխտը կուլ եք տալիս”:ԴՓ 755.2

    «Վա՜յ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ’ կեղծավորներ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք դրսից գեղեցիկ են երևում, իսկ ներսից լիքն են մեռելների ոսկորներով և ամեն պղծությունով”: Ինչպես ծեփած և գեղեցիկ զարդարված գերեզմաններն էին ծածկում քայքայված մնացորդները, այնպես էլ քահանաների և իշխանների արտաքին բարեպաշտության քողի տակ ծածկված էր նրանց անօրենությունը: Հիսուսը շարունակեց. [618]ԴՓ 756.1

    «Վա՜յ ձեզ, դպիրներ և Փարիսեցիներ’ կեղծավորներ, որ մարգարեների տապանները շինում եք և արդարների գերեզմանները զարդարում, և ասում եք. Եթե մենք լինեինք մեր հայրերի օրերում, մասնակից չէինք լինի նրանց հետ մարգարեների արյունին: Ուրեմն դուք ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք նրանց, ովքեր սպանել են մարգարե- ներին”: Մեռած մարգարեների հանդեպ իրենց հարգանքը ցույց տալու համար հրեաները մեծ եռանդով գեղեցկացնում էին նրանց գերեզմանները, սակայն չէին հետևում նրանց խոսքերին, և ուշադրություն չէին դարձնում նրանց հանդիմանություններին:ԴՓ 756.2

    Քրիստոսի օրերում սնոտիապաշտ հարգանքով էին վերաբերվում հանգուցյալների գերեզմանատեղերին, և հսկայական գումարներ էին ծախսվում դրանք զարդարելու համար: Աստծո աչքին սա կռապաշտություն էր: Չափից դուրս հարգանք ցուցաբերելով մեռածներին’ մարդիկ վկայում էին, որ ոչ Աստծուն են սիրում ամեն ինչից առավել, ոչ էլ իրենց դրացիներին’ իրենց անձի պես: Այդ նույն կռապաշտությունը լայնորեն տարածված է նաև այսօր: Շատերն անտեսում են որբևայրիների և ծնողազուրկների, հիվանդների և աղքատների կարիքները, որպես- զի թանկարժեք հուշարձաններ կանգնեցնեն մեռածների հիշատակին: Ժամանակ, միջոցներ և աշխատանք չեն խնայում այս նպատակի համար, մինչդեռ կենդանիների նկատմամբ չեն կատարում այն պարտականությունները, որոնք հստակորեն նշել է Քրիստոսը:ԴՓ 756.3

    Փարիսեցիները գերեզմաններ էին շինում մարգարեներին և զարդարում նրանց դամբարանները, և ասում էին իրար. «Եթե մենք ապրեինք մեր հայրերի օրերում, մասնակից չէինք լինի նրանց հետ Աստծո ծառաների արյանը”: Բայց, միևնույն ժամանակ, պատրաստվում էին վերջ տալ Նրա Որդու կյանքին: Սա պետք է խրատ լինի մեզ համար: Մեր աչքերը պիտի բացվեն տեսնելու սատանայի այն մոլորեցուցիչ զորությունը, որ միտքը շեղում է ճշմարտության լույսից: Շատերն այսօր գնում են փարիսեցիների հետքերով: Նրանք հարգում են այն մարդկանց, ովքեր զոհվել են իրենց հավատի համար: Նրանք զարմանում են հրեաների կուրության վրա, որ մերժեցին Քրիստոսին: Եթե մենք ապրեինք Նրա օրերում, հայտարարում են նրանք, ապա ուրախությամբ կընդունեինք Նրա ուսմունքը, մենք երբեք մասնակից չէինք լինի նրանց մեղքին, ովքեր մեր- ժեցին Փըրկչին: Բայց երբ հնազանդությունն Աստծուն ինքնուրացություն և խոնարհություն է պահանջում, այդ նույն անձնավորությունները խլացնում են իրենց խղճի ձայնը’ հրաժարվելով ենթարկվել: Այդպիսով’ նրանք էլ դրսևորում են այն նույն ոգին, ինչ որ փարիսեցիները, որոնց Քրիստոսը դատապարտեց:ԴՓ 757.1

    Հրեաները հազիվ թե գիտակցեին, թե ինչ սոսկալի պատասխանատվություն են վերցնում իրենց վրա’ մեր- ժելով Քրիստոսին: Այն օրվանից, երբ արդար Հաբելն ընկավ Կայենի ձեռքով, և թափվեց առաջին անմեղ արյունը, նույն պատմությունը կրկնվել էր ավելի ծանր հանցանք- ներով: Բոլոր դարերում մարգարեներն իրենց ձայնն են բարձրացրել թագավորների, իշխանների և ժողովրդի մեղքերի դեմ’ հաղորդելով այն խոսքերը, որ Աստված է տվել նրանց, և Նրա կամքն են կատարել’ վտանգի ենթարկելով իրենց կյանքը: Սերնդեսերունդ սարսափելի պատիժ է կուտակվել լույսն ու ճշմարտությունը մերժող- ների համար: Քրիստոսի թշնամիները հիմա իրենց գլխին էին բերում այդ հատուցումը: Քահանաների և իշխանների մեղքն ավելի մեծ էր, քան այն անցյալ սերունդների- նը: Մերժելով Փրկչին’ նրանք իրենց վրա էին վերցնում պատասխանատվությունը բոլոր սպանված արդարների արյան համար’ սկսած Հաբելից մինչև Քրիստոս: Նրանց անօրենության բաժակն արդեն գրեթե լցվել էր, և շուտով, որպես պատժիչ դատաստան, պատրաստ էր թափվելու նրանց գլխին: Հենց այդ մասին էր, որ Հիսուսը նախազգուշացրեց նրանց:ԴՓ 757.2

    «Որպեսզի ձեզ վրա գա ամեն արդար արյուն, որ երկրի վրա թափվել է, արդար Հաբելի արյունից մինչև Բարա- քիայի որդի Զաքարիայի արյունը, որին սպանեցիք տաճարի և զոհասեղանի մեջտեղը: Ճշմարիտ եմ ասում ձեզ, այս ամենը կգա այս ազգի վրա”: [619]ԴՓ 758.1

    Հիսուսին լսող փարիսեցիներն ու դպիրները գիտեին, որ Նրա խոսքերը ճըշմարիտ են: Նրանք գիտեին, թե ինչպես էր սպանվել Զաքարիա մարգարեն: Աստծուց տրված նախազգուշացման խոսքերը դեռ նրա շուրթերին էին, երբ դիվական վայրագություն համակեց ապստամբ արքային, և նրա հրամանով սպանվեց Աստծո մարգարեն: Նրա արյունը թափվեց տաճարի բակի քարերի վրա, և չէր ջնջվելու, որպեսզի վկայություն լինի դավաճան Իսրայելի դեմ: Քանի դեռ կանգնած էր տաճարը, այնտեղ մնալու էին արդար արյան բծերը’ աղաղակելով Աստծուն վրիժառության: Երբ Հիսուսը հիշատակեց այս ահավոր ոճիրները, սոսկումի ալիքը ցնցեց մարդկանց բազմությունը:ԴՓ 758.2

    Թափանցելով ապագայի խորքերը’ Հիսուսը հայտարարեց, որ եկող դարերում կկրկնվեն հրեաների խստասրտությունն ու անհանդուրժողականությունը Տիրոջ ծառա- ների հանդեպ:ԴՓ 758.3

    «Դրա համար ահա ես ձեզ մոտ մարգարեներ, իմաստուններ և դպիրներ կուղարկեմ, նրանցից ոմանց կսպանեք և կխաչեք, ոմանց էլ ձեր ժողովարաններում կտանջեք և քաղաքից քաղաք կհալածեք»: Հավատով և Սուրբ Հոգով լցված մարգարեներն ու իմաստունները’ Ստեփա- նոսը, Հակոբոսն ու շատ ուրիշներ, կդատապարտվեն ու կսպանվեն: Ձեռքը պարզած դեպի երկինք և շրջապատված աստվածային լույսով’ Քրիստոսը դատավորի պես էր խոսում Իր առջև հավաքված ժողովրդի հետ: Նրա ձայնը’ սովորաբար այնքան մեղմ ու հեզահամբույր, հիմա հանդիմանում ու դատապարտում էր: Ներկաները դողում էին: Նրա խոսքերի ազդեցությունն ու Նրա հայացքի տպավորությունը երբեք չէին ջնջվելու:ԴՓ 759.1

    Քրիստոսի զայրույթն ուղղված էր կեղծավորության գարշելի մեղքի դեմ, որով մարդիկ պղծում էին իրենց հո- գիները’ խաբելով ժողովրդին ու անպատվելով Աստծուն: Քահանաների ու իշխանների խորամանկ դատողությունների մեջ Նա տեսնում էր սատանայի գործակալների աշ- խատանքը: Նա խիստ և կտրուկ էր հանդիմանում մեղքը, բայց երբեք չէր ասում վրիժառության խոսքեր: Նա սուրբ զայրույթ էր տածում խավարի իշխանի հանդեպ, բայց երբեք չէր կորցնում ինքնատիրապետումը: Այդպես էլ քրիստոնյան, որ ներդաշնակ է ապրում Աստծո հետ, ունենալով սիրո և գթության Նրա քաղցր բնավորության գծերը, արդարացի զայրույթ կտածի դեպի մեղքը, սակայն երբեք չի վիրավորի նրան, ով անպատվում է իրեն: Նույնիսկ բախվելով նրանց հետ, ովքեր առաջնորդվում են դժոխային ուժերով, Քրիստոսի շնորհիվ նա կպահպանի իր խաղաղությունն ու ինքնատիրապետումը: [620]ԴՓ 759.2

    Աստվածային կարեկցանք հայտնվեց Աստծո Որդու դեմքին, երբ Նա մի ծանր հայացք գցեց նախ տաճարի, հետո Իր ունկնդիրների վրա: Վշտաբեկ սրտով ու դառն արցունքներով Նա բացականչեց. «Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին կոտորող և քեզ մոտ ուղարկված- ներին քարկոծող. քանի՜ անգամ կամեցա քո երեխաներին ժողովել, ինչպես հավն է ձագերին ժողովում իր թևերի տակ, բայց դուք չուզեցիք”: Սա բաժանման հոգեվարք էր: Աստված Ինքն էր ողբում Քրիստոսի շուրթերով: Դա Աստվածության երկայնամիտ սիրո խորհրդավոր հրաժեշտն էր:ԴՓ 759.3

    Փարիսեցիներն ու սադուկեցիները պապանձված էին: Հիսուսը կանչեց Իր աշակերտներին, և պատրաստվեց թողնել տաճարը’ ոչ թե պարտված ու վտարված իր հակառակորդների ներկայությունից, այլ որպես Մեկը, ում գործն ավարտված էր: Նա հաղթող դուրս եկավ այդ պայ- քարից:ԴՓ 760.1

    Ճշմարտության մարգարիտները, որ այդ նշանավոր օրը թափվեցին Քրիստոսի շուրթերից, շատերն ապահով պահեցին իրենց սրտերում: Նոր մտքեր, նոր ձգտումներ արթնացան նրանց հոգու մեջ, և նոր էջ բացվեց նրանց կյանքում: Քրիստոսի խաչելությունից ու հարությունից հետո այս մարդիկ առաջ եկան, և իրենց տրված աստվածային հանձնարարությունը կատարեցին այդ գործի վեհությանը վայել իմաստությամբ ու եռանդով: Նրանք այնպիսի վկայություն տվեցին, որը դիպավ մարդկանց սրտե- րին’ թուլացնելով այն հին նախապաշարումները, որոնք կրճատել էին հազարավորների կյանքը: Նրանց վկայության համեմատ մարդկային տեսություններն ու փիլիսոփայությունները վերածվում էին դատարկ հեքիաթների: Փրկչի խոսքերն, ասված Երուսաղեմի տաճարում, անջնջելի հետք թողեցին ապշած և սարսափահար բազմության սրտերում:ԴՓ 760.2

    Իսրայելը, սակայն, որպես ընտրյալ ազգ, բաժանեց իրեն Աստծուց: Ձիթենու բնական ճյուղերը կոտրվեցին: Վերջին անգամ նայելով տաճարի համայնապատկերին’ ողբալի տխրությամբ Հիսուսն ասաց. «Ահա ձեր տունն ավերված կթողնվի ձեզ: Որովհետև ասում եմ ձեզ, թե այ- սուհետև էլ չեք տեսնի Ինձ, մինչև որ ասեք’ Օրհնյալ է Տիրոջ անունով եկողը”: Մինչ այդ Նա տաճարը Իր Հոր տունն էր կոչում, բայց հիմա, երբ Աստծո Որդին կթողնի այն ու կհեռանա, Աստծո ներկայությունն ընդմիշտ կլքի տաճարը’ կառուցված Նրա պատվին: Այսուհետև դրա բոլոր ծիսակատարությունները կկորցնեն իրենց իմաստը, իսկ ծառայությունն այստեղ կվերածվի ծաղրուծանակի: [621]ԴՓ 760.3

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents