Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 71. - Ծառաների ծառան

    (Ղուկաս 22.7-18,24, Հովհաննես 13.1-17)

    ԵՐՈՒՍԱՂԵՄԻ տներից մեկի վերնահարկում Քրիստոսը սեղան էր նստել Իր աշակերտների հետ: Նրանք հավաքվել էին տոնելու Զատիկը: Փրկիչը կամեցավ նշել այս տոնը տասներկուսի հետ: Նա գիտեր, որ Իր ժամը հասել է: Նա Ինքն էր իսկական զատկական գառը, և հենց այն օրը, երբ զատիկն ուտում էին, Նա պիտի զոհաբերվեր: Շուտով Նա պիտի խմեր բարկության բաժակը և ընդուներ տառապանքի վերջնական մկրտությունը: Բայց Նա դեռ մի քանի խաղաղ ժամեր ուներ, որոնք ուզում էր անցկացնել Իր սիրելի աշակերտների օգտի համար:ԴՓ 792.1

    Քրիստոսի ողջ կյանքն ինքնին անշահախնդիր ծառայություն էր: Նա «չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի» (Մատթեոս 20.28): Այդ մասին է վկայել Նրա յուրաքանչյուր քայլը: Բայց աշակերտները դա դեռ չէին հասկացել: Այս վերջին զատկական ընթրիքի ժամանակ Նա կրկնեց այդ խրատը ակնառու օրինակով, որն ընդմիշտ դրոշմվեց նրանց մտքում և սրտերում:ԴՓ 792.2

    Հիսուսի և Նրա աշակերտների միջև զրույցները սովորաբար անցնում էին խաղաղ ուրախության մեջ, և նրանք բոլորն էլ շատ թանկ էին գնահատում այդ պահե- րը: Զատկի ընթրիքները հատկապես ավելի հետաքրքիր էին լինում, բայց այս անգամ Հիսուսը հուզված էր: Նրա սիրտը կսկծում էր, և ստվեր էր իջել Նրա դեմքին: Երբ աշակերտները հանդիպեցին Նրան վերնատանը, իսկույն հասկացան, որ ինչ-որ բան խիստ ճնշում է Նրա սիրտը, ու թեև չգիտեին դրա պատճառը, բայց վշտակցում էին Նրան: [643]ԴՓ 792.3

    Երբ նրանք հավաքվել էին սեղանի շուրջը, Նա հուզիչ և տխուր ձայնով ասաց. «Շատ ցանկացա այս զատիկն ուտել ձեզ հետ իմ չարչարվելուց առաջ: Որովհետև ասում եմ ձեզ, թե սրանից էլ երբեք չեմ ուտի, մինչև որ կատարվի Աստծո արքայության մեջ: Եվ բաժակն առավ, գոհացավ ու ասեց. Առեք սա և ձեր մեջ բաժանեք: Որովհետև ասում եմ ձեզ, թե խաղողի բերքից էլ չեմ խմի, մինչև որ Աստծո արքայությունը գա»:ԴՓ 793.1

    Քրիստոսը գիտեր, որ Իր ժամը եկել է’ այս երկրից փոխվելու դեպի Իր Հայրը, և սիրելով նրանց, որ Իրենն են այս աշխարհում, մինչև վերջ սիրեց նրանց: Նա արդեն խա- չի ստվերի տակ էր, Նրա սիրտը կսկծում էր ցավից: Նա գիտեր, որ մենակ է մնալու Իր մատնության ժամին, գիտեր, որ մեռնելու է ամենախայտառակ մահով’ ինչպես մի հանցագործ: Նա գիտեր նրանց երախտամոռությունն ու դաժանությունը, ում եկել էր փրկելու: Գիտեր, թե որքան մեծ է այն զոհը, որ պիտի մատուցեր, և թե որքան շատերի համար այն իզուր կլինի: Իմանալով այն ամենն, ինչ սպասվում էր Իրեն, Նա, բնականաբար, կարող էր ճնշվել’ մտածելով Իր նվաստացման ու տառապանքների մասին: Բայց Նա նայում էր տասներկուսին, ովքեր Իր հետ էին, և ովքեր Իր տառապանքներից ու ամոթալի մահից հետո պիտի թողնվեին միայնակ’ պայքարելու աշխարհում: Խորհելով Իրեն սպասվող չարչարանքների շուրջ’ Նա միշտ մտածում էր Իր աշակերտների մասին: Նա ոչ թե Իր համար էր անհանգստանում, այլ նրանց:ԴՓ 793.2

    Այս վերջին գիշերը Հիսուսը շատ բան ուներ պատմելու Իր աշակերտներին: Եթե նրանք պատրաստ լինեին ընդունելու այն, ինչ Նա ուզում էր ասել, ապա կազատվեին հոգեկան տառապանքներից, հիասթափությունից ու անհավատությունից: Բայց Հիսուսը տեսավ, որ նրանք ի վիճակի չէին հասկանալու այն, ինչ Նա պիտի ասեր: Երբ Նա նայեց նրանց դեմքերին, նախազգուշացման և սփոփանքի խոսքերը կանգ առան Նրա շուրթերին: Մի պահ քար լռություն իջավ: Թվաց, թե Հիսուսը հապաղում է: Աշակերտներն անհարմար վիճակի մեջ ընկան: Քրիստոսի վշտից առաջացած կարեկցանքն ու քնքշությունն ասես չքացել էին: Իր տառապանքների մասին Նրա թախծոտ խոսքերը գրեթե ազդեցություն չէին ունեցել: Նրանց հայացքները, որ գցում էին մեկը մյուսի վրա, նախանձ և անհաշտություն էին արտահայտում: [644]ԴՓ 793.3

    «Նրանց մեջ վեճ էլ եղավ, թե իրենցից ո՞վ պիտի մեծ համարվի”: Այս մրցակցությունը, որ տեղի ունեցավ Քրիստոսի ներկայությամբ, վիշտ ու ցավ պատճառեց Նրան: Աշակերտները դեռ չէին հրաժարվել իրենց այն սիրելի մտքից, որ Քրիստոսը կհաստատի Իր իշխանությունը և կզբաղեցնի Դավթի աթոռը: Եվ նրանցից յուրաքանչյուրն իր սրտում դեռ փափագում էր ամենապատվավոր տեղը զբաղեցնել արքայության մեջ: Ամեն մեկն արդեն գնահատել էր իրեն և մյուսներին, և իրենց եղբայրներին ավելի բարձր համարելու փոխարեն’ նրանցից յուրաքանչյուրն իրեն էր առաջին տեղը դնում: Քրիստոսի աթոռի աջ և ձախ կողմերում նստելու Հակոբոսի և Հովհաննեսի խնդրանքը բորբոքել էր մյուսների զայրույթը: Այն, որ այս երկու եղբայրները համարձակվել էին խնդրել ամենապատվավոր տեղերը, այնպես էր վիրավորել մյուս տասին, որ նրանց մեջ թշնամություն էր արթնացել: Նրանց թվում էր, թե իրենց թերագնահատել են’ հաշվի չառնելով իրենց հավատարմությունն ու տաղանդները: Հովհաննեսի և Հակոբոսի վրա ամենաշատը զայրացած էր Հուդան:ԴՓ 794.1

    Երբ աշակերտները ներս մտան ընթրիքի սենյակը, նրանց սրտերը լի էին զայրույթով ու վիրավորանքով: Հուդան շտապեց զբաղեցնել իր տեղը Քրիստոսի ձախ կողմում: Հովհաննեսը նստեց Նրա աջ կողմը: Հուդան որոշել էր զբաղեցնել ամենաբարձր տեղը, որն, աշակերտների կարծիքով, Քրիստոսի կողքին էր: Եվ Հուդան մատնիչ էր:ԴՓ 794.2

    Ահա մի այլ առիթ ևս ստեղծվեց տարաձայնության հա- մար: Ըստ ավանդության, խնջույքի ժամանակ ծառան պետք է լվանար հյուրերի ոտքերը, և ամեն ինչ պատրաստ էր դրա համար: Այստեղ կար կուժ, կոնք և սրբիչ: Բայց ոչ մի ծառա չկար, և մնում էր, որ աշակերտներից մեկը կատարի այդ պարտականությունը: Տեղ տալով վիրավորված հպարտությանը’ նրանցից ամեն մեկը հաստատ որոշել էր չկատարել ծառայի դերը: Ստոիկյան անտարբե- րությամբ նրանք ձևացրին, թե չեն հասկանում ինչ պետք է անել, և իրենց լռությամբ ցույց տվեցին, որ չեն ուզում խոնարհվել:ԴՓ 794.3

    Ինչպե՞ս վարվեր Քրիստոսն այս խեղճ հոգիների հետ, որպեսզի սատանան վերջնականապես չհաղթեր նրանց: Ինչպե՞ս հասկացներ, որ կոչվել աշակերտ’ դեռ չի նշանակում լինել այդպիսին, և ոչ էլ տեղ է ապահովում արքայության մեջ: Ինչպե՞ս բացատրեր, որ իսկական մեծությունը սիրո ծառայության և խոնարհության մեջ է: Ինչպե՞ս սեր արթնացներ նրանց սրտերում և ընդունակ դարձներ նրանց հասկանալու այն, ինչ փափագում էր հայտնել:ԴՓ 795.1

    Աշակերտները շարժում անգամ չարեցին’ ծառայելու մեկը մյուսին: Հիսուսը մի պահ սպասեց’ տեսնելու, թե նրանք ինչպես կվարվեն: Հետո Նա’ աստվածային Ուսուցիչը, վեր կացավ սեղանից: Մի կողմ դնելով Իր վրա- յի հանդերձը, որ չխանգարի Իր շարժումներին, Նա վերցրեց սրբիչը և կապեց Իր մեջքին: Ապշած նայելով Նրան’ աշակերտները լուռ սպասում էին’ տեսնելու, թե Նա ինչ է պատրաստվում անել: «Հետո ջուր ածեց կոնքը, և սկսեց աշակերտների ոտքերը լվանալ ու սրբել այն սրբիչով, որ մեջքին կապած էր»: Աշակերտների աչքերը բացվեցին, և նրանց սրտերը ամոթով ու ափսոսանքով լցվեցին: Նրանք ընդունեցին լուռ հանդիմանությունը, և իրենց տեսան բոլորովին այլ լույսի տակ: [645]ԴՓ 795.2

    Այդպես Քրիստոսն Իր սերն արտահայտեց աշակերտների հանդեպ: Նրանց եսասիրությունը վշտացրեց Նրան, բայց Նա չսկսեց վիճել նրանց հետ իրենց դժարություն- ների մասին: Փոխարենը’ Նա մի օրինակ ցույց տվեց, որ նրանք երբեք չպիտի մոռանային: Այնքան էլ հեշտ չէր թուլացնել կամ հանգցնել Նրա սերն աշակերտների հանդեպ: Նա գիտեր, որ Հայրն ամեն բան Իր ձեռքն է տվել, և որ Նա եկել է Աստծուց, և գնում է Աստծո մոտ: Նա, ամբողջովին գիտակցելով Իր աստվածությունը, մի կողմ էր դրել Իր արքայական թագն ու հանդերձները, և ծառայի կերպարանք էր առել: Նրա երկրային կյանքի վերջին գործերից մեկն այն եղավ, որ Նա գոտևորվեց ինչպես ծառա, և կատարեց ծառայի աշխատանքը:ԴՓ 795.3

    Զատկից առաջ Հուդան արդեն երկրորդ անգամ էր հանդիպել քահանաներին ու դպիրներին, և պայմանավորվել էր նրանց ձեռքը մատնել Հիսուսին: Հետո, կարծես թե ոչ մի հանցանք էլ չի գործել, նա միանում է աշակերտներին, և հետաքրքրվում է տոնին նախապատրաստվելու աշխատանքով: Աշակերտները ոչինչ չգիտեին Հուդայի մատնության մասին: Միայն Հիսուսը կարող էր կարդալ նրա գաղտնիքը, սակայն չմերկացրեց նրան, որովհետև փափագում էր փրկել նրա հոգին: Նա ցավում էր նրա համար այնպես, ինչպես Երուսաղեմի համար, երբ ողբում էր դատապատված քաղաքի վրա: Նրա սիրտը լալիս էր: Ինչպե՞ս կարող եմ թողնել քեզ: Հուդան զգացել էր այդ սիրո զսպող ուժը: Երբ Փրկչի ձեռքերը լվացին նրա փոշոտ ոտքերն ու սրբեցին դրանք սրբիչով, Հուդայի սիրտը դողում էր, և նա մի քանի անգամ պոռթկաց’ խոստովանելու իր մեղքը: Բայց այդպես էլ չուզեց խոնարհվել: Խստացնելով իր սիրտը’ նա չապաշխարեց, և նախկին մղումները, որ մի պահ մոռացված էին, կրկին պաշարեցին նրան: Հիմա Հուդան վիրավորվեց, որ Հիսուսը լվաց իր և աշակերտների ոտքերը: Եթե Հիսուսն այդքան նսեմացավ, մտածեց նա, ուրեմն չի կարող Իսրայելի թագավորը լինել: Աշխարհիկ թագավորության մեջ փառքի հասնելու նրա բոլոր հույսերը չքացան: Նա համոզվեց, որ ոչինչ ձեռք չի բերի’ հետևելով Քրիստոսին: Տեսնելով, թե ինչպես է Հիսուսը, նրա կարծիքով, ստորացնում Իրեն, նա, խաբված համարելով իրեն, հաստատ որոշեց ուրանալ Նրան: Հանձնվելով դևի իշխանությանը’ նա վճռեց Տիրոջ մատնության գործը հասցնել ավարտին:ԴՓ 796.1

    Նստելով սեղանի շուրջ’ Հուդան իր համար ընտրեց առաջին տեղը, և Հիսուսը, որպես ծառա, առաջինը նրա ոտքերը լվաց: Հովհաննեսը, ում վրա Հուդան խիստ զայրացած էր, մնաց վերջում, բայց դա չընդունեց որպես արհամարհանք կամ նախատինք: Հետևելով Քրիստոսի գործողություններին’ աշակերտները խորապես հուզվեցին: Երբ հասավ Պետրոսի հերթը, նա զարմանքով բացա- կանչեց. «Տեր, դո՞ւ ես իմ ոտները լվանում»: Քրիստոսի նվաստացումը փշրեց նրա սիրտը: Նա ամոթով լցվեց, որ աշակերտներից ոչ մեկը չկատարեց այս ծառայությունը: «Ինչ որ ես անում եմ,- ասաց Քրիստոսը,- դու հիմա չգիտես, բայց սրանից հետո կիմանաս»: Պետրոսը չդիմացավ’ տեսնելով, որ իր Տերը, ում նա Աստծո Որդի էր համարում, կատարում է ծառայի պարտականությունը: Նրա ողջ էությունն ըմդդիմացավ դրան: Նա չէր հասկանում, որ հենց դրա համար էր Քրիստոսն աշխարհ եկել: Խորապես հուզված’ նա բացականչեց. «Դու իմ ոտները չես լվանա երբեք»: [646]ԴՓ 797.1

    Հանդիսավոր կերպով Քրիստոսն ասաց Պետրոսին. «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես»: Այն ծառայությունը, որ Պետրոսը մերժեց, ավելի վեհ մաքրություն էր խորհրդանշում: Քրիստոսը եկել էր լվանալու սիրտը մեղքի բծերից: Թույլ չտալով Հիսուսին լվանալ իր ոտքերը’ Պետրոսը հրաժարվում էր այդ վսեմ մաքրությունից: Նա, ըստ էության, մերժում էր իր Տիրոջը: Ամենևին էլ նվաստացուցիչ չէ Նրա համար, երբ թույլ ենք տալիս Նրան մաքրել մեր սրտերը: Շնորհապարտ սրտով ընդունել այն ամենն, ինչ արվում է մեր օգտի համար և ազնվորեն ծառայել Քրիստոսին’ ահա թե որն է ճշմարիտ խոնարհությունը:ԴՓ 797.2

    Այս խոսքերից’ «Եթե քեզ չլվանամ, ինձ հետ բաժին չունես”, Պետրոսը ճընշեց իր հպարտությունն ու կամակորությունը: Քրիստոսից բաժանվելու միտքը անտանելի էր նրա համար, դա հավասարազոր էր մահվան: «Ոչ թե միայն իմ ոտները,- ասաց նա,- այլ իմ ձեռքերն ու գլուխն էլ: Հիսուսը նրան ասեց’ Լվացածին բան պետք չէ, բայց միայն ոտները լվանալ, այլ բոլորովին մաքուր է”:ԴՓ 798.1

    Այս խոսքերը նկատի ունեն ավելին, քան պարզապես մարմնական մաքրությունը: Քրիստոսը խոսում է ավելի վեհ մաքրության մասին, որի խորհրդանիշն է ոտնալվան: Լվացվածը մաքուր է, բայց հողաթափերի մեջ ոտքերը շուտով կեղտոտվում են, և դրանք նորից պետք է լվանալ: Այդպես էլ Պետրոսն ու նրա եղբայրներն էին լվացվել մեղքի և անմաքրության համար բացված մեծ աղբյուրի մեջ: Քրիստոսը նրանց Իրենը ճանաչեց: Բայց փորձությունը նրանց դրդել էր մեղքի, և նրանք կրկին Նրա մաքրող շնորհի կարիքն ունեին: Երբ Հիսուսը գոտևորվեց սրբիչով’ լվանալու նրանց ոտքերի փոշին, Նա ուզում էր դրանով իսկ լվանալ նրանց սրտերը անհաշտությունից, նախանձից և հպարտությունից: Սա շատ ավելի կարևոր էր, քան ոտների լվացումը փոշուց: Այն հոգևոր վիճակում, որի մեջ նրանք գտնվում էին, ոչ ոք պատրաստ չէր հաղորդակցվելու Քրիստոսին: Մինչև չհասնեին սիրո և խոնարհության, նրանք չէին կարող մասնակցել զատկական ընթրիքին կամ այն հիշատակի ծառայությանը, որ Քրիստոսը պատրաստվում էր սահմանել: Նրանց սրտերը պիտի մաքրվեն: Հպարտությունն ու եսասիրությունը գժտություն են ծնում, բայց, լվանալով նրանց ոտները, Քրիստոսը լվաց այս ամենը: Նրանց մտքերն ամբողջովին փոխված էին, և նայելով նրանց’ Հիսուսն արդեն կարող էր ասել’ «Դուք մաքուր եք»: Հիմա նրանք սրտանց միաբանվել էին սիրով մեկը մյուսի հետ: Նրանք դարձել էին խոնարհ և սովորելու ընդունակ: Հուդայից բացի, ամեն մեկը պատրաստ էր մյուսին զիջելու առաջին տեղը: Հիմա հնազանդ և շնոր- հակալ սրտերով նրանք կարող էին ընդունել Քրիստոսի խոսքերը: [647]ԴՓ 798.2

    Պետրոսի և նրա եղբայրների նման’ մենք նույնպես լվացված ենք եղել Քրիստոսի արյունով, սակայն հաճախ շփվելով չարի հետ’ մեր սրտերը կրկին աղտոտվել են: Մենք Քրիստոսի մաքրող շնորհի կարիքն ունենք: Պետրոսն ընկրկեց, որ իր Տիրոջ և Վարդապետի ձեռքերը չդիպչեն իր փոշոտ ոտներին, բայց որքա՜ն հաճախ ենք մեր մեղավոր, կեղտոտված սրտերը շփման մեջ բերում Քրիստոսի սրտի հետ: Որքա՜ն մեծ վիշտ են Նրան պատճառում մեր չար բնավորությունը, սնափառությունն ու հպարտությունը: Սակայն մեր բոլոր թերություններն ու արատները մենք պիտի բերենք Նրա մոտ: Միմիայն Նա կարող է մաքրել մեզ: Մենք պատրաստ չենք հաղորդակցվելու Նրա հետ, եթե չմաքրվենք Նրա զորությամբ:ԴՓ 799.1

    Հիսուսն ասաց աշակերտներին. «Դուք մաքուր եք, բայց ոչ բոլորդ»: Նա լվացել էր Հուդայի ոտները, բայց նրա սիրտը չէր հնազանդվել Նրան: Այն մաքրված չէր: Հուդան անձնատուր չէր եղել Քրիստոսին:ԴՓ 799.2

    Աշակերտների ոտքերը լվանալուց և նորից հագնվելուց հետո Քրիստոսը նստեց, և դիմելով նրանց’ ասաց. «Գիտե՞ք, թե ես ինչ արի ձեզ: Դուք ինձ կանչում եք Վարդապետ և Տեր, և ճիշտ եք ասում, որովհետև Ես եմ: Ուրեմն եթե ես’ Տերս ու Վարդապետս, ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է իրար ոտները լվանաք: Որովհետև ես օրինակ տվի ձեզ, որ ինչպես ես ձեզ արի, դուք էլ այնպես անեք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Ծառան իր տիրոջից մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը’ ուղարկողից”:ԴՓ 799.3

    Քրիստոսն ուզում էր հասկացնել Իր աշակերտներին, որ թեև Ինքը լվացել էր նրանց ոտները, բայց ամենևին էլ չէր նսեմացրել Իր արժանապատվությունը: «Դուք ինձ կանչում եք Վարդապետ և Տեր, և ճիշտ եք ասում, որովհետև Ես եմ”: Եվ լինելով այդքան անսահման գերազանց’ Նա շնորհ և խոր նշանակություն հաղորդեց այդ ծառայությա- նը: Ոչ ոք այնպես մեծարված չէր, ինչպես Քրիստոսը, սակայն Նա ցածրացավ’ կատարելու ամենանվաստացուցիչ պարտականությունը: Քրիստոսն անձամբ խոնարհության օրինակ ցույց տվեց, որպեսզի Իր ժողովուրդը չմոլորվի եսասիրությամբ, որ բնակվում է մարմնավոր սրտում և ամրապնդվում ինքնածառայությամբ: Նա չէր կարող այդքան լուրջ գործը վստահել մարդուն: Նա այնքան մեծ նշանակություն տվեց դրան, որ Ինքն անձամբ’ Աստծուն հավասար Մեկը, ծառա դարձավ Իր աշակերտներին: Մինչ նրանք կռվում էին առաջին տեղի համար, Նա, ում առջև պիտի ծալվի ամեն ծունկ, Նա, ում փառքի հրեշտակները մեծ պատիվ են համարում ծառայել, կռացավ լվանալու նրանց ոտքերը, ովքեր Իրեն Տեր էին կոչում: Նա լվաց Իր մատնիչի ոտքերը:ԴՓ 799.4

    Իր կյանքով ու դասերով Քրիստոսն անշահախնդիր ծառայության օրինակ է թողել մեզ, որը սկիզբ է առնում Աստծուց: Աստված չի ապրում Իր համար: Ստեղծելով երկիրն ու պահելով ամեն բան’ Նա անդադար ծառայում է մյուսներին: «Նա Իր արեգակը ծագեցնում է չարերի և բարիների վրա և անձրև է բերում արդարների և անիրավների վրա” (Մատթեոս 5.45): Ծառայության այս իդեալը Աստված հանձնարարել է Իր Որդուն: Հիսուսին տրված էր կանգնելու մարդկության գլուխ, որպեսզի Իր օրինակով կարողանար սովորեցնել, թե ինչ է նշանակում ծառա- յել: Նրա ամբողջ կյանքը ծառայության օրենքի տակ էր: Նա ծառայում էր բոլորին: Այդպես Նա ապրում էր Աստծո օրենքի համաձայն, և Իր օրինակով ցույց էր տալիս, թե մենք ինչպես պիտի ենթարկվենք դրան: [650]ԴՓ 800.1

    Նորից ու նորից Հիսուսը փորձում էր այս սկզբունքը հաստատել Իր աշակերտների մեջ: Երբ Հովհաննեսն ու Հակո- բոսը ներկայացրել էին աչքի ընկնելու իրենց խնդրանքը, Նա ասել էր. «Ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի» (Մատթեոս 20.26): Իմ արքայության մեջ գերադասության և գերազանցության սկզբունքը տեղ չունի: Միակ մեծությունը խոնարհության մեծությունն է: Աչքի ընկնելու միակ միջոցը ուրիշների ծառայությանը նվիրվելու մեջ է:ԴՓ 800.2

    Հիմա, լվանալով աշակերտների ոտները, Նա ասաց. «Ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես արի ձեզ, դուք էլ այնպես անեք”: Այս խոսքերը հյուրասիրության կոչ չէին սոսկ: Հյուրերի ոտները լվանալը շատ ավելի խոր իմաստ ուներ, քան պարզապես ճանապարհի փոշին մաքրելը: Քրիստոսն այստեղ սահմանեց կրոնական ծառայություն: Մեր Տիրոջ օրինակով խոնարհության այս արարողությունը նվիրաբերման ծիսակատարություն դարձավ: Նրա աշակերտները պիտի կատարեին այն, որպեսզի միշտ իրենց հիշողության մեջ պահեին խոնարհության ու ծառայության Նրա դասերը:ԴՓ 801.1

    Այս արարողությունը Քրիստոսի սահմանած նախապատրաստությունն է սրբազան ծառայությանը: Քանի դեռ փայփայվում են հպարտությունը, գժտությունն ու պայքարը գերազանցության համար, սիրտը չի կարող շփման մեջ մտնել Քրիստոսի հետ: Մենք պատրաստ չենք հաղորդակցվելու Նրա մարմնին ու արյանը: Դրա համար էլ Հիսուսը պատվիրեց, որ սկզբից նշվի Իր խոնարհության հիշատակը:ԴՓ 801.2

    Հավաքվելով կատարելու այդ ծառայությունը’ Աստծո զավակները պետք է հիշեն կյանքի և փառքի Տիրոջ խոսքերը. «Գիտե՞ք, թե ես ինչ արի ձեզ: Դուք ինձ կանչում եք Վարդապետ և Տեր, և ճիշտ եք ասում, որովհետև Ես եմ: Ուրեմն եթե ես’ Տերս և Վարդապետս, ձեր ոտները լվացի, դուք էլ պետք է իրար ոտներ լվանաք: Որովհետև ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես արի ձեզ, դուք էլ այնպես անեք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Ծառան իր տիրոջից մեծ չէ, ոչ էլ ուղարկվածը’ ուղարկողից: Եթե այս գիտեք, երանելի եք, թե որ այս անեք»: Մարդը, սովորաբար, հակված է իրեն ուրիշներից ավելի բարձր դասելու, աշխատելու միայն իր համար, ձգտելու ամենաբարձր տե- ղին, և դա հաճախ հանգեցնում է չար կասկածների ու դառնության: Տիրոջ Ընթրիքին նախորդող արարողությունը նախատեսված է վերացնելու այս տարաձայնությունները, դուրս բերելու մարդուն իր եսասիրությունից ու ինքնամեծարումից դեպի սրտի խոնահությունը, որը կդրդի նրան ծառայելու իր եղբորը: [651]ԴՓ 801.3

    Երկնային սուրբ Դիտորդը ներկայանում է այս արարողությանը, որպեսզի դրդի քննելու սրտերը, խոստովանելու մեղքերը և ընդունելու թողնված մեղքերի օրհնյալ հավատը: Քրիստոսն Իր շնորհի լիությամբ այնտեղ է, որպեսզի փոխի մտքերի եսասիրական ուղղությունը: Սուրբ Հոգին կենդանացնում է նրանց զգայունությունը, ովքեր հետևում են իրենց Տիրոջ օրինակին: Երբ հիշվում է Փրկչի նվաստացումը հանուն մեզ, միտքը կապվում է մտքի հետ’ վերակենդանացնելով հիշողությունների մի շղթա, հիշողություններ Աստծո մեծ բարության և երկրային բարեկամների կապվածության ու քնքշության մասին: Հիշվում են մոռացված օրհնությունները, չարաշահված ողոր- մություններն ու արհամարհված բարությունները: Երևում են դառնության այն արմատները, որոնք խեղդում են սիրո թանկարժեք ծիլը: Վերհիշվում են բնավորության թերությունները, պարտականությունների անտեսումը, անշնորհակալությունն Աստծուն և սառնությունը եղբայրների հանդեպ: Մեղքը երևում է այն լույսի ներքո, որում Աստված է այն տեսնում: Ինքնագոհությունը չքանում է’ իր տեղը զիջելով խիստ ինքնահանդիմանությանն ու խոնարհությանը: Միտքը զորանում է’ փշրելու ամեն մի արգելք, որ օտարացում է առաջացնում: Չար մտքերն ու խոսքերը թողնվում են: Մեղքերը խոստովանվում և մոռացվում են: Քրիստոսի ենթարկեցնող շնորհը լցվում է հոգու մեջ, և Նրա սերը օրհնյալ միությամբ իրար է կապում սրտերը:ԴՓ 802.1

    Երբ, այդպիսով, յուրացվում է նախապատրաստական ծառայության դասը, ավելի վեհ հոգևոր կյանքի ցանկություն է արթնանում: Այդ ցանկությանը աստվածային Վկան կպատասխանի: Հոգին կազնվանա: Մենք կարող ենք մասնակցել Հաղորդությանը մեղքերի թողության գիտակցումով: Քրիստոսի արդարության արեգակը կլուսավորի մտքի խորշերն ու հոգու տաճարը: Մենք տեսնում ենք Աստծո Գառանը, «որ վեր է առնում աշխարհի մեղքը” (Հովհաննես 1.29):ԴՓ 802.2

    Նրանց համար, ովքեր ընդունում են այս ծառայության հոգին, այն երբեք չի կարող զուտ ծիսական բնույթ ունենալ: Սա կլինի դրա մշտական դասը’ «Սիրով ծառայեցեք իրար» (Գաղատացիս 5.13): Լվանալով Իր աշակերտների ոտքերը’ Քրիստոսը ցույց տվեց, որ կաներ ցանկացած ծառայություն, ինչքան էլ դա նվաստացուցիչ լիներ, որը նրանց Իր հետ ժառանգներ կդարձներ երկնային անսպառ հարստությանը: Նրա աշակերտները, կատարելով այդ արարողությունը, խոստանում են նույն ձևով ծառայել իրենց եղբայրներին: Երբ էլ այս ծեսը ճշտորեն նշվի, Աստծո զավակները կմտնեն սուրբ հարաբերությունների մեջ’ օգնելով և օրհնելով մեկը մյուսին: Նրանք պարտավորվում են իրենց կյանքը նվիրել անշահախնդիր ծառայությանը: Եվ ոչ միայն մեկը մյուսին: Նրանց գործունեության ոլորտը նույնքան ընդարձակ է, որքան իրենց Ուսուցչինն էր: Աշխարհում շատ կան այնպիսիք, ովքեր կարիք ունեն մեր ծառայությանը: Ամենուրեք կարելի է հանդիպել աղքատների, անօգնական ու անկիրթ մարդ- կանց: Նրանք, ովքեր հաղորդակցվել են Քրիստոսի հետ վերնատանը, առաջ կգնան ծառայելու այնպես, ինչպես Նա գնաց:ԴՓ 803.1

    Հիսուսը, ում ծառայում են ամենքը, եկավ դառնալու ամենքի ծառան: Եվ քանի որ Նա ծառայեց ամենքին, Նրան նույնպես կծառայեն և կպատվեն բոլորը: Եվ նրանք, ովքեր հաղորդակից կլինեն Նրա աստվածային բնությանը և Նրա հետ կկիսեն փրկվածներին տեսնելու ուրախությունը, կհետևեն անշահախնդիր ծառայության Նրա օրինա- կին:ԴՓ 803.2

    Այս ամենն ամփոփված էր Քրիստոսի խոսքերում. «Ես ձեզ օրինակ տվի, որ ինչպես ես արի ձեզ, դուք էլ այնպես անեք”: Սա էր այն ծառայության իմաստը, որ Նա սահմանեց: Եվ Նա ասում է. «Եթե այս գիտեք», այսինքն’ եթե հասկանում եք Նրա դասերի նշանակությունը, «երանելի եք, թե որ այս անեք»: [652]ԴՓ 804.1

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents