Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԴԱՐԵՐԻ ՓԱՓԱԳԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Գլուխ 51. - «Կյանքի լույսը»

    (Հովհաննես 8.12-59, 9)

    «ՀԻՍՈՒՍԸ դարձյալ խոսեց նրանց հետ և ասաց. «Ես եմ աշխարհի լույսը, ով որ իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»“:ԴՓ 565.1

    Հիսուսն այս խոսքերն ասաց տաճարի այն բակում, որը հատկապես կապված էր էր Տաղավարահարաց տոնի ծառայությունների հետ: Բակի կենտրոնում վեր էին խոյանում երկու բարձր սյուներ, որոնց վրա խոշոր աշտանակներ էին դրված: Երեկոյան զոհաբերությունից հետո վառվում էին բոլոր ճրագակալները’ իրենց լույսը սփռելով ամբողջ Երուսաղեմի վրա: Այս արարողությունը կատարվում էր ի հիշատակ կրակե այն սյան, որ առաջնորդում էր Իսրայելին անապատում, ինչպես նաև մատնանշում Մեսիայի գալուստը: Երեկոյան, երբ ջահերը վառվում էին, տաճարի բակը վերածվում էր ցնծության մի տեսարանի: Ալեհեր մարդիկ, տաճարի քահանաներն ու ժողովրդի իշխանները տոնական պար էին բռնում գործիքային երաժշտության և ղևտացիների երգերի հնչյունների տակ:ԴՓ 565.2

    Լուսավորելով Երուսաղեմը’ ժողովուրդն իր հույսն էր արտահայտում Մեսիայի գալստյան վերաբերյալ, ով պիտի Իր լույսը սփռեր Իսրայելի վրա: Բայց Հիսուսի համար այս տեսարանն ավելի խոր նշանակություն ուներ: Ինչպես տաճարի ջահերն էին լուսավորում ամեն բան շրջակայքում, այնպես էլ Քրիստոսը’ հոգևոր լույսի աղբյուրը, լուսավորում է խավարի մեջ գտնվող աշխարհը: Այդ խորհրդանիշը, սակայն, կատարյալ չէր: Վիթխարի լուսատուն, որ Նրա սեփական ձեռքերն էին տեղավորել երկնքում, ավելի լավ էր ներկայացնում Նրա առաքելության փառքը:ԴՓ 565.3

    Առավոտ էր: Արեգակը հենց նոր էր ծագել Յիթենյաց սարի վրա, և նրա ճառագայթները շլացուցիչ պայծառությամբ ընկել էին մարմարե պալատների վրա’ լուսավորելով տաճարի ոսկեզօծ պատերը, երբ Հիսուսը, մատնանշելով այդ, ասաց. «Ես եմ աշխարհի լույսը»: [464]ԴՓ 566.1

    Այս խոսքերը հետագայում իրենց արձագանքն են գտնում մեկի վսեմ արտահայտության մեջ, որ այդ օրը լսել էր Հիսուսին. «Նրանով էր կյանքը, և կյան-քը մարդկանց լույսն էր: Լույսը խավարում լույս է տալիս, և խավարը չիմացավ նրան”: «Նա էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է աշխարհ եկող ամեն մարդու» (Հովհաննես 1.4,5,9): Եվ Հիսուսի համբարձվելուց շատ տարիներ հետո Պետրոսը, ներշնչված Աստծո Հոգով, նույնպես հիշատակում է Քրիստոսի օգտագոր-ծած խորհրդանիշը. «Եվ մարգարեական ավելի հաստատ խոսքն ունենք, որ եթե նրան մտիկ անեք, լավ կանեք, ինչպես մի ճրագի, որ լույս է տալիս մութ տեղը, մինչև որ ցերեկը լուսանա, և լուսաբերը ծագի ձեր սրտերում» (Բ Պետրոս 1:19):ԴՓ 566.2

    Լույսը միշտ եղել է Աստծո ներկայության խորհրդանիշը, երբ Նա հայտնըվել է Իր ժողովրդին: Սկզբում Նրա ստեղծագործ խոսքով լույս ծագեց խավարից: Այդ լույսն էր ամփոփված ցերեկով ամպի սյան, իսկ գիշերով’ կրակի սյան մեջ, որ առաջնորդում էր Իսրայելի հսկայական բանակներին: Սինա լեռան վրա Տիրոջ շուրջը լույս ցոլաց սարսափազդու փայլատակումով: Լույս էր շողում ողորմածության աթոռի վրա’ սրբարանում: Սողոմոնի տաճարը լույսով լըցվեց բացման արարողության ժամանակ: Բեթլեհեմի բլուրները լույսով ողողվեցին, երբ հրեշտակները փրկության լուրն էին բերել պահապան հովիվներին:ԴՓ 566.3

    Աստված լույս է, և «Ես եմ աշխարհի լույսը» խոսքով Քրիստոսը հռչակեց Իր միությունն Աստծո հետ, ինչպես նաև Իր կապվածությունը մարդկային ողջ ընտանիքի հետ: Այդ Նա սկզբում հրամայեց, որ «խավարից լույս ծագի» (Բ Կորնթացիս 4.6): Նա է արեգակի, լուսնի և աստ- ղերի լույսը: Նա էր այն հոգևոր լույսը, որ կերպարների, խորհրդանիշերի և մարգարեությունների մեջ շողացել էր Իսրայելին: Այդ լույսը, սակայն, միայն հրեա ազգին չէր տրված: Ինչպես արեգակի ճառագայթներն են լուսավորում երկրի ամենահեռավոր անկյունները, այնպես էլ Արդարության Արեգակն է շողում ամեն մի հոգու վրա:ԴՓ 566.4

    «Նա էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է աշխարհ եկող ամեն մարդու”: Աշխարհում եղել են մեծ ուսուցիչներ, հզոր մտքի և հրաշալի ընդունակությունների տեր մարդիկ, որոնց խոսքերը միտք են ծնել’ ի հայտ բերելով գիտության նոր բնագավառներ, և այս մարդկանց պատվել են որպես իրենց ժողովրդի առաջնորդների և բարերարների: [465] Բայց կա Մեկը, որ նրանցից ավելի բարձր է կանգնած: «Նրանց, ովքեր նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու”: «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել, բայց միածին Որդին’ Հոր ծոցում լինողը, նա պատմեց» (Հովհաննես 1.12,18): Մենք կարող ենք, որքան դա թույլ են տալիս պատմության գրառումները, թափանցել անցյալի խորքերը’ քննելով, թե ժամանակի որ պահից է սկսվել նշանավոր ուսուցիչների անվանագ- րությունը, բայց կտեսնենք, որ Լույսը դրանից էլ առաջ է եղել: Ինչպես արեգակնային համակարգում լուսինն ու աստղերն են արտացոլում արեգակի լույսը, այնպես էլ, եթե նրանց ուսմունքը ճիշտ է, աշխարհի ականավոր մտածողներն են շողում’ արտացոլելով Արդարության Արեգակի պայծառափայլությունը: Ամեն մի թանկարժեք միտք, գիտության ամեն մի առկայծում ծագում է աշխարհի Լույսից: Մեր օրերում հաճախ ենք լսում «բարձրագույն կրթության” մասին, բայց իսկական բարձրագույն կրթությունն այն է, որ սկիզբ է առնում Նրանից, «որի մեջ ծածկված են իմաստության և գիտության բոլոր գանձե- րը”: «Նրանով էր կյանքը, և կյանքը մարդկանց լույսն էր» (Կողոսացիս 2.3, Հովհաննես 1.4): «Ով որ իմ հետևից գա, նա խավարում չի գնա, այլ կյանքի լույսը կընդունի»:ԴՓ 567.1

    «Ես եմ աշխարհի լույսը» խոսքերով Քրիստոսն Իրեն հռչակեց որպես Մեսիա: Ծերունի Սիմեոնն այն տաճարում, որտեղ հիմա Քրիստոսը սովորեցնում էր, Նրա մասին ասել էր որպես «Լույս’ հեթանոսներին լուսավորելու, և փառք’ քո Իսրայել ժողովրդի համար” (Ղուկաս 2.32): Նա այս խոսքերով Նրան էր վերագրում մի մարգարեություն, որը ծանոթ էր ամբողջ Իսրայելին: Եսայիա մարգարեի շուրթերով Սուրբ Հոգին ասել է. «Դա դեռ քիչ է, որ դու իմ ծառան լինես’ Հակոբի ցեղերը վերականգնելու և Իսրայելի ազատվածներին հետ դարձնելու համար. ես քեզ ազգերի լույս եմ շինել, որ դու իմ փրկությունը լինես մինչև երկրի ծայրերը” (Եսայիա 49.6): Հրեաների մեծամասնությունն ընդունում էր, որ այս մարգարեությունը վերաբերում է Մեսիային, ու երբ Հիսուսն ասաց. «Ես եմ աշխարհի լույսը”, ժողովուրդը չէր կարող չհասկանալ, որ հենց Նա է խոստացված Փրկիչը:ԴՓ 568.1

    Փարիսեցիներն ու իշխանները Հիսուսի խոսքերն ընդունեցին իբրև ամբարտավան մեծամտություն: Նրանք չէին կարող հանդուրժել, որ իրենց պես մի մարդ այդպիսի հայտարարություն աներ: Կարծես անտեսելով Նրա խոսքերը’ նրանք հարցրին. «Ո՞վ ես դու”: Նրանք, լարելով իրենց ողջ ուժերը, ուզում էին ստիպել Նրան, որ Իրեն Քրիստոս հռչակի: Նրա արտաքինն ու աշխատանքն այնքան էին տարբերվում ժողովրդի սպասելիքներից, որ Նրա ոխերիմ թշնամիների համոզմամբ, եթե Հիսուսն Իրեն ուղղակիորեն Մեսիա հռչակեր, ժողովրդի կողմից կմերժվեր որպես խաբեբա:ԴՓ 568.2

    Նրանց հարցին’ «Ո՞վ ես դու», Հիսուսը պատասխանեց. «Այն, որ սկզբից ձեզ հետ խոսում եմ» (Հովհաննես 8.25): Այն, ինչ ամփոփված էր Նրա խոսքերում, դրսևորվում էր Նրա էության մեջ: Նա Իր իսկ սովորեցրած ճշմարտությունների մարմնացումն էր: «Ես ինձանից ոչինչ չեմ անում,- ասաց Հիսուսը,- այլ ինչպես իմ Հայրը սովորեցրեց ինձ, այն եմ խոսում: Եվ ինձ ուղարկողն ինձ հետ է. Ինձ մենակ չի թողել Հայրը, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»: Նա չփորձեց ապացուցել Իր Մեսիա- կան կոչումը, այլ ցույց տվեց Իր միությունն Աստծո հետ: Եթե նրանց միտքը բաց լիներ Աստծո սիրո համար, նրանք կընդունեին Հիսուսին: [466]ԴՓ 568.3

    Նրա ունկնդիրների մեջ կային այնպիսիք, ովքեր հավատով ձգվում էին դեպի Նա, և Հիսուսն ասաց նրանց. «Եթե դուք իմ խոսքի մեջ կենաք, ճշմարտապես իմ աշակերտներն եք: Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»:ԴՓ 569.1

    Այս խոսքերը վիրավորեցին փարիսեցիներին: Հաշվի չառնելով, որ իրենց ազգը երկար ժամանակ գտնվում էր օտարերկրյա լծի տակ’ նրանք բացականչեցին. «Մենք Աբրահամի զավակ ենք և ոչ ոքի երբեք չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք”: Նայելով այս մարդկանց’ չարի ծառաներին, ովքեր մտածում էին միայն վրիժառության մասին, Հիսուսը տխուր պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ մեղք է գործում, մեղքի ծառա է”: Նրանք ամենասարսափելի գերության մեջ էին’ գտնվելով չար ոգու իշխանության տակ:ԴՓ 569.2

    Յուրաքանչյուր հոգի, ով հրաժարվում է հանձնվել Աստծուն, այլ ուժի հսկողության տակ է գտնվում: Նա իրեն չի պատկանում: Նա կարող է խոսել ազատության մասին, մինչդեռ ինքը գտնվում է ամենաթշվառ գերության մեջ: Նրան թույլ չի տրվում տեսնելու ճշմարտության գեղեցկությունը, որովհետև նրա մտքին իշխում է սատանան: Շողոքորթելով իրեն, թե հետևում է իր սեփական դատողությանը’ իրականում նա կատարում է խավարի իշխանի կամքը: Քրիստոսը եկել էր փշրելու մեղքի ստրկության շղթաները: «Ուրեմն’ եթե Որդին ազատի ձեզ, հիրավի ազատ կլինեք»: «Կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստո- սում» ազատում է մեզ «մեղքի և մահվան օրենքից” (Հռոմեացիս 8.2):ԴՓ 569.3

    Փրկության գործում հարկադրանք չկա: Արտաքին ուժ գործի չի դրվում: Աստծո Հոգու ազդեցության տակ մարդն ազատ է ընտրելու, թե ում պիտի ծառայի: Այն փոփոխությունը, որ տեղի է ունենում, երբ մարդն անձնատուր է լինում Քրիստոսին, մեծագույն ազատությունն է:ԴՓ 570.1

    Մեղքից հրաժարվելը հենց հոգու գործողությունն է: Ճիշտ է, որ մենք ինքներս չենք կարող ազատվել սատանայի իշխանությունից, բայց երբ փափագում ենք ազատվել մեղքից և մեր մեծ կարիքի մեջ խնդրում ենք մի ուժ, որը մեզնից դուրս և մեզնից վեր է, հոգու ուժերն’ օժտվելով Սուրբ Հոգու աստվածային զորությամբ և հնազանդվելով կամքի թելադրանքին, իրականում կատարում են Աստծո կամքը:ԴՓ 570.2

    Միակ պայմանը, որի դեպքում հնարավոր է մարդու ազատությունը, մեկ դառնալն է Քրիստոսի հետ: «Ճշմարտությունն ազատություն կտա ձեզ», իսկ ճշմարտությունը Քրիստոսն է: Մեղքը կարող է հաղթել’ միայն թուլացնելով միտքը և կործանելով հոգու ազատությունը: Մարդու ինք- նության’ Նրա փառքի և արժանապատվության վերականգնումը Աստծուն հնազանդվելու մեջ է: Աստվածային օրենքը, որին մղվում ենք հնազանդվելու, «ազատության օրենք է” (Հակոբոս 2.12): [467]ԴՓ 570.3

    Փարիսեցիներն իրենց Աբրահամի զավակներ էին հռչակել: Հիսուսը նրանց ասաց, որ նրանք կարող են հավակնել այդ կոչմանը’ միայն կատարելով Աբրահամի գործերը: Աբրահամի իսկական զավակը նրա պես կապրի աստվածահաճո կյանքով: Նրանք չէին փորձի սպանել Մեկին, ով խոսում էր Աստծուց Իրեն տրված ճշմարտությունը: Դավեր նյութելով Քրիստոսի դեմ’ վարդապետները չէին կատարում Աբրահամի գործերը: Աբրահամի հետ սոսկ ազգակցական կապը ոչ մի արժեք չուներ: Առանց Նրա հետ հոգևոր կապ ունենալու, ինչը կերևար նույն ոգին արտացոլելու և նույն գործերը կատարելու մեջ, նրանք Աբրահա- մի զավակները կոչվելու իրավունք չունեին:ԴՓ 570.4

    Նույն սկզբունքով պետք է ղեկավարվել այն խնդրի լուծման հարցում, որը երկար տարիներ հուզում է ողջ քրիստոնեական աշխարհին, այն է’ առաքելական նվիրապետության հարցը: Աբրահամի ժառանգորդությունն ապացուցվում էր ոչ թե անունով և ծագումով, այլ բնավորության նմանությամբ: Այդպես էլ առաքելական նվիրապետությունը հաստատվում է ոչ թե եկեղեցական հեղինակության փոխանցմամբ, այլ հոգևոր կապով: Առաքյալների ոգով ներշնչված կյանքը, ճշմարտության նրանց ուսուցումն ու դավանաքը. ահա, թե որն է ճշմարիտ առաքելական նվիրապետության վկայությունը: Սա է մարդկանց դարձնում ավետարանի առաջին ուսուցիչների ժառանգորդները:ԴՓ 571.1

    Հիսուսը ժխտեց, որ հրեաները Աբրահամի զավակներն էին: Նա ասաց. «Դուք ձեր հոր գործերն եք անում»: Նրանք ծաղրանքով պատասխանեցին. «Մենք պոռնկությունից չենք ծնված. մեկ հայր ունենք, այսինքն’ Աստված”: Այս խոսքերով նրանք ակնարկեցին Քրիստոսի ծննդյան հանգամանքները’ հուսալով վարկաբեկել Նրան բոլոր նրանց ներկայությամբ, ովքեր հենց նոր էին սկսել հավատալ Նրան: Հիսուսն ուշադրություն չդարձրեց այդ ստոր զրպարտությանը, այլ ասաց. «Եթե ձեր հայրն Աստված լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց դուրս ելա և եկա”:ԴՓ 571.2

    Նրանց գործերը վկայում էին իրենց կապվածության մասին նրա հետ, ով խաբեբա էր և մարդասպան: «Դուք ձեր սատանա հորից եք,- ասաց Հիսուսը,- և կամենում եք ձեր հոր ցանկություններն անել. նա սկզբից մարդասպան էր, և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև ճշմարտություն չկա նրանում... Բայց, որովհետև ես ճշմարտություն եմ խոսում, ինձ չեք հավատում» (Հովհաննես 8.44,45): Հրեա առաջնորդները չընդունեցին Հիսուսին հենց այն պատճառով, որ Նա ճըշմարտությունն էր խոսում, այն էլ չափազանց համոզիչ: Հենց ճշմարտությունն է, որ խոցել էր այս ինքնարդար մարդկանց: Ճշմարտությունն ի հայտ էր բերում նրանց մոլորությունը, դատապարտում նրանց ուսմունքն ու սովորությունները, դրա համար էլ անցան- կալի էր: Նրանք ավելի շուտ կփակեին իրենց աչքերը, որպեսզի չտեսնեն ճշմարտությունը, քան թե կխոնարհվեին խոստովանելու, որ մոլորության մեջ են եղել: Նրանք չէին սիրում ճշմարտությունը, չէին ցանկանում այն, թեև դա ճշմարտությունն էր:ԴՓ 571.3

    «Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմա- նել: Բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ չեք հավատում ինձ»: Երեք տարի շարունակ Քրիստոսի թշնամիներն օր օրի հետևում էին Նրան’ փորձելով որևէ բիծ գտնել Նրա բնավորության մեջ: Սատանան և խավարի ողջ ուժերն ամեն ինչ արել էին, որպեսզի հաղթեն Նրան, բայց Նրանում ոչինչ չէին գտել, որ առավելություն տար իրենց: Նույնիսկ դևերն էլ ստիպված էին խոստովանել. «Դու ես Աստծո Սուրբը» (Մարկոս 1.24): Հիսուսն ապրել էր օրենքի համաձայն երկնքի, չընկած աշխարհների և մեղավոր մարդկանց առջև: Հրեշտակների, մարդկանց ու դևերի առջև Նա անառարկելիորեն խոսքեր էր ասում, որոնք ուրիշի շուրթերից կհնչեին որպես հայհոյություն. «Ես միշտ նրան հաճելի բաներն եմ անում»: [468]ԴՓ 572.1

    Այն փաստը, որ հրեաները չէին կամենում ընդունել Քրիստոսին, թեև Նրանում ոչ մի մեղք չկարողացան գտնել, վկայում էր, որ նրանք անձամբ ոչ մի կապ չունեին Աստծո հետ: Նրանք չճանաչեցին Նրա ձայնն Իր Որդու կանչի մեջ: Նրանք իրենց իրավունք էին վերապահում դատապարտել Քրիստոսին, սակայն, մերժելով Նրան, իրենց իսկ դատավճիռն էին կայացնում: «Աստծուց լինողը,- ասաց Հիսուսը,- Աստծո խոսքերը լսում է. դուք նրա համար չեք ականջ դնում, որ Աստծուց չեք”:ԴՓ 572.2

    Այս եզրակացությունն արդարացի է բոլոր ժամանակների համար: Հաճախ նա, ով սիրում է շատախոսել, քննադատել և հակասություններ փնտրել Աստծո խոսքում, կարծում է, թե այդպես դրսևորում է անկախ մտածելակերպ և մտավոր խորաթափանցություն: Նա ենթադրում է, թե կարող է դատել Աստվածաշունչը, մինչդեռ դրանով նա ինքն իրեն է դատում: Նա ցույց է տալիս, որ ընդունակ չէ գնահատելու այն ճշմարտությունները, որ ծագել են երկնքում և տանում են դեպի հավիտենական կյանք: Աստծո արդարության մեծությունը երկյուղ չի ներշնչում նրան: Նա զբաղեցնում է իրեն չնչին հարցերով’ դրանով իսկ մատնելով իր սահմանափակ ու երկրային էությունն ու սիրտը, որն արագորեն կորցնում է Աստծուն գնահատելու կարողությունը: Նա, ում սիրտն արձագանքել է աստվածային հպմանը, կսկսի փնտրել այն, ինչը կհարստաց- նի Աստծո մասին իր գիտելիքները և կհղկի ու կվեհացնի բնավորությունը: Ինչպես ծաղիկն է թեքվում դեպի արևը, որպեսզի նրա պայծառ շողերն ավելի երփներանգ դարձնեն իր գեղեցկությունը, այնպես էլ հոգին կշրջվի դեպի Արդարության Արեգակը, որպեսզի երկնային լույսը գեղեցկացնի իր բնավորությունը Քրիստոսի բնավորության հատկանիշներով:ԴՓ 572.3

    Հիսուսը շարունակեց’ շեշտելով կտրուկ տարբերությունը հրեաների և Աբրահամի միջև. «Ձեր հայր Աբրահա- մը կամեցավ, որ իմ օրը տեսնի, և տեսավ և ուրախացավ էլ”: [469]ԴՓ 573.1

    Աբրահամը շատ էր փափագում տեսնել խոստացված Փրկչին: Նա ամենաջերմեռանդ աղոթքով խնդրել էր, որ մինչև իր մահը կարողանա տեսնել Մեսիային: Եվ նա տեսավ Քրիստոսին: Գերբնական լույս էր տրվել նրան, և նա ճանաչել էր Քրիստոսի աստվածային բնավորությունը: Տեսնելով «Նրա օրը”‘ նա ուրախացավ: Նրան ցույց տրվեց մեղքի համար նախատեսված աստվածային զո- հը: Նա իր սեփական փորձով լուսաբանեց այս զոհաբե- րությունը: Նա կարգադրություն ստացավ. «Ա’ռ քո սիրած մեկ հատիկ որդուդ’ Իսահակին... և նրան ողջակե’զ արա” (Ծննդոց. 22.2): Նա զոհասեղանին դրեց խոստու- մի որդուն, որի հետ կապված էին նրա բոլոր հույսերը: Ու երբ նա զոհասեղանի մոտ արդեն պատրաստ էր դանակը ձեռքին կատարելու Աստծո հրամանը, ձայն լսեց երկըն- քից, որ ասում էր. «Ձեռքդ տղային մի’ դիպցնի և նրան ոչ մի բան մի’ անիր, որովհետև հիմա իմացա, որ դու Աստծուց վախում ես, և քո միակ որդուն ինձանից չխնայեցիր” (Ծննդոց 22.12): Այս սարսափելի փորձությունը տրվեց Աբ- րահամին, որպեսզի նա կարողանար տեսնել Քրիստոսի օրը և հասկանար Աստծո մեծ սերը աշխարհի հանդեպ, այնքան մեծ, որ քայքայման անդունդից այն բարձրացնելու համար Նա Իր միածին Որդուն մատնեց ամենաամոթալի մահվան:ԴՓ 573.2

    Աբրահամն Աստծուց սովորեց մեծագույն դասը, որ երբևէ տրվել է մահկանացուներին: Նրա աղոթքը, որ կարողանար մեռնելուց առաջ տեսնել Քրիստոսին, լսվել էր: Նա տեսավ Քրիստոսին, նա տեսավ այն ամենը, ինչ մահկանացուն կարող էր տեսնել և ապրել: Լիովին ուրանալով իր անձը՝ նա ի վիճակի եղավ հասկանալու Քրիստոսի տեսիլքը, որ նրան ցույց էր տրվել: Նրան ցույց տրվեց, որ զոհելով Իր միածին Որդուն’ մեղավորներին հավերժական կորստից փրկելու համար՝ Աստված ավելի մեծ ու ավելի հրաշալի զոհ մատուցեց, քան երբևէ կարող է անել մարդը:ԴՓ 574.1

    Աբրահամի փորձը այս հարցերի պատասխանն էր. «Ես ինչո՞վ դիմավորեմ Տիրոջը, ընկնեմ Բարձրյալ Աստծո առաջի՞ն, արդյո՞ք դիմավորեմ նրան ողջակեզներով, մեկ տարեկան հորթերով: Մի՞թե Տերը կհաճի հազարավոր խոյերի կամ բյուրավոր յուղի գետերի. արդյո՞ք իմ անդրանիկը տամ իբրև իմ հանցանքի պատարագ, իմ որովայնի պտուղը’ իբրև իմ անձի մեղքի զոհ” (Միքիա 6.6-7): Աբրահամի այս խոսքերը’ «Որդյա’կս, Աստված կտեսնի իր գառը ողջակեզի համար” (Ծննդոց 22.8), և այն, որ Աստված զոհ էր նախատեսել Իսահակի փոխարեն, ցույց են տալիս, որ ոչ մի մարդ չի կարող փրկագնել ինքն իրեն: Զոհաբերությունների հեթանոսական համակարգը միանգամայն անընդունելի էր Աստծուն: Ոչ մի հայր չպետք է իր որդուն կամ դստերը զոհաբերեր որպես մեղքի պատարագ: Միայն Աստծո Որդին կարող է կրել աշխարհի մեղքը:ԴՓ 574.2

    Իր զոհաբերությամբ Աբրահամն ի վիճակի եղավ հասկանալու Փրկչի անձնազոհ առաքելությունը: Բայց Իսրայելը չէր ուզում հասկանալ այն, ինչ այդքան անցանկալի էր նրանց հպարտ սրտերի համար: Աբրահամի վերաբերյալ Քրիստոսի խոսքերը ոչ մի տպավորություն չթողեցին Նրա ունկնդիրների վրա: Փարիսեցիները դրանց մեջ ընդամենը նոր առիթ տեսան չարախոսելու: Այնպիսի մի ծաղրանքով, ասես Քրիստոսը խելագար լիներ, նրանք հարցրին. «Դու դեռ հիսուն տարեկան էլ չկաս և Աբրահա- մի՞ն տեսար”:ԴՓ 575.1

    Հանդիսավոր արժանապատվությամբ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Աբրահամի լինելուց առաջ ԵՍ ԵՄ”:ԴՓ 575.2

    Լռություն իջավ հավաքվածների վրա: Աստծո անունը’ հռչակված Մովսեսին արտահայտելու հավերժական ներկայության գաղափարը, գալիլեացի այս Ուսուցիչն Իրեն է վերագրում: Նա Իրեն հռչակեց որպես Մեկը, ով կյանք ունի Ինքն Իրենում, Նա, որ խոստացված էր Իսրայելին, ում «ելքը վաղուց’ հավիտենական օրերից է” (Միքիա 5.2): [470]ԴՓ 575.3

    Եվ կրկին քահանաներն ու վարդապետները ճչացին’ մեղադրելով Հիսուսին հայհոյության մեջ: Աստծո հետ մեկ լինելու Նրա հավակնությունը գրգռել էր նրանց’ մղելով վերջ տալու Նրա կյանքին, և մի քանի ամիս հետո նրանք պարզորոշ ասացին. «Բարի գործի համար քեզ չենք քարկոծում, այլ հայհոյության համար, որ դու, մարդ լինելով, քո անձն Աստված ես անում” (Հովհաննես 10.33): Նրանք որոշել էին կործանել Նրան, որովհետև Նա, ինչպես Ինքն էր Իրեն համարում, Աստծո Որդի էր: Հիմա ժողովրդից շատերը, որ քահանաների ու վարդապետների կողմն էին անցել, քարեր առան, որպեսզի քարկոծեն Նրան: «Բայց Հիսուսը ծածկվեց և դուրս ելավ գնաց տաճարից’ նրանց միջով անցնելով. և այսպես գնաց»:ԴՓ 575.4

    Լույսը շողաց խավարի մեջ, բայց «խավարը չիմացավ Նրան» (Հովհաննես 1.5):ԴՓ 576.1

    «Եվ անց կենալիս մի մարդ տեսավ’ ի ծնե կույր: Եվ Նրա աշակերտները հարցրին Նրան և ասացին. «Ուսուցիչ, ո՞վ է մեղանչել, սա,՞ թե՞ իր ծնողները, որ կույր է ծնվել»: Հիսուսը պատասխանեց. «Ո’չ դա է մեղանչել և ո’չ էլ նրա ծնողները, այլ որ Աստծո գործերը հայտնի լինեն դրանում»: «Այս ասելով’ թքեց գետնին և թքից ցեխ շինեց և ցեխը քսեց կույրի աչքերին և նրան ասաց. «Գնա’, լվացվի’ր Սելովամի ավազանում (որ թարգմանվում է Ուղարկված)”: Նա գնաց լվացվեց, եկավ և տեսնում էր»: [471]ԴՓ 576.2

    Հրեաների համընդհանուր կարծիքն էր, որ մեղքը պատժվում է այս կյանքում: Ամեն մի դժբախտություն գնահատվում էր որպես պատիժ կա’մ տուժածի, կա’մ էլ նրա ծնողների գործած որևէ մեղքի դիմաց: Ճիշտ է, որ բոլոր տառապանքներն Աստծո օրենքի խախտման հետևանք են, սակայն այս ճշմարտությունն աղավաղվել էր: Սատանան’ մեղքի և դրա բոլոր հետևանքների հեղինակը, դրդել էր մարդկանց հիվանդությունը կամ մահը դիտել որպես Աստծուց ուղարկված պատիժներ, որոնցով Նա դաժանորեն հատուցում է մեղքը: Հետեվաբար, նա, ով մեծ դժբախտության մեջ էր ընկնում կամ զրկվում առողջությունից, հայտնվում էր ավելի ծանր բեռի տակ’ գնահատվելով որպես մեծ մեղսագործ:ԴՓ 576.3

    Այսպիսով’ հրեաների համար ճանապարհ պատրաստվեց մերժելու Հիսուսին: Նա, ով «մեր ցավերը վեր առավ և մեր վշտերն իր վրա բեռնեց”, հրեաների կողմից դիտվեց որպես «խոցված, Աստծուց զարկված և պատժված», և նրանք երես թեքեցին Նրանից (Եսայիա 53.4,3):ԴՓ 576.4

    Աստված արդեն դաս էր տվել նրանց’ նախատեսված այս մոտեցումը կանխելու համար: Հոբի պատմությունը ցույց էր տվել, որ տառապանքները սկիզբ են առնում սատանայից, իսկ Աստված դրանք փոխում է օրհնության: Բայց Իսրայելը չհասկացավ այդ դասը: Մերժելով Քրիստոսին’ հրեաները կըրկնում էին նույն սխալը, որի համար Աստված հանդիմանել էր Հոբի ընկերներին:ԴՓ 576.5

    Մեղքի և տառապանքի մասին հրեաների պատկերացումը կիսում էին նաև Քրիստոսի աշակերտները: Ուղղելով նրանց սխալը’ Հիսուսը չբացատրեց այդ մարդու դժբախտության պատճառը, այլ ասաց, թե ինչ է լինելու արդյունքում: Դրա պատճառով պիտի հայտնի լինեն Աստծո գործերը: «Քանի դեռ աշխարհում եմ,- ասաց Քրիստոսը,- լույսն եմ աշխարհի”: Հետո ցեխ քսելով կույրի աչքերին’ ուղարկեց նրան լվացվելու Սելովամի ավազանում, և մարդը սկսեց տեսնել: Այսպիսով’ Հիսուսն աշակերտների հարցին պատասխանեց գործնականորեն, ինչպես Նա սովորաբար պատասխանում էր հետաքրքրությունից Իրեն տված հարցերին: Աշակերտները չսկսեցին քննարկել այն հարցը, թե ով էր մեղանչել, կամ ով չէր մեղանչել, նրանք պիտի հասկանային կույրին տեսողություն տալու Աստծո զորությունն ու ողորմությունը: Ակնհայտ էր, որ ո’չ ցեխի մեջ էր բուժիչ զորությունը, ո’չ էլ այն ավազանի, ուր ուղարկվեց կույր մարդը լվացվելու, այլ Քրիստոսի մեջ:ԴՓ 577.1

    Փարիսեցիներին չէր կարող չապշեցնել այդ բժշկությունը, բայց նրանք, ավելի քան երբեք, ատելությամբ լցվեցին, որովհետև հրաշքը կատարվել էր շաբաթ օրը:ԴՓ 577.2

    Երիտասարդի հարևաններն ու ծանոթները, ովքեր ճանաչում էին նրան, երբ նա դեռ կույր էր, ասացին. «Չէ՞ որ սա է այն նստող մուրացողը»: Նրանք կասկածանքով նայեցին նրան, որովհետև նրա աչքերը բացվելուց հետո դեմքը փոխվել և պայծառացել էր, և նա կարծես ուրիշ մարդ լիներ: Մեկը մյուսին սկսեց հարցուփորձ անել: Ոմանք ասում էին, թե նա է, մյուսները’ թե նրա նման է: Բայց նա, ով ստացել էր այդ մեծ օրհնությունը, վերջ տվեց հար- ցերին’ ասելով. «Ես եմ”: Հետո նա պատմեց Հիսուսի մասին, և թե ինչպես է բուժվել, իսկ նրանք հարցրին. «Ու՞ր է նա»: Նա ասաց. «Չգիտեմ”: [472]ԴՓ 577.3

    Հետո նրան ներկայացրին փարիսեցիների խորհրդին: Մարդուն կրկին հարցրին, թե ինչպես սկսեց տեսնել: Եվ նա նրանց ասաց. «Ցեխ դրավ իմ աչքերին, և լվացվեցի և ահա տեսնում եմ»: Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, որ շաբաթը չի պահում”: Փարիսեցիները փորձում էին ցույց տալ, որ Հիսուսը մեղավոր է, որ կնշանակեր’ Նա Մեսիան չէ: Նրանք չգիտեին, որ հենց Նա էր սահմանել շաբաթը և գիտեր դրա բոլոր պահանջները, նույն Ինքը, ով բուժել էր կույրին: Նրանք արտաքուստ խիստ նախանձախնդիր էին շաբաթը պահելու հարցում, սակայն հենց այդ նույն օրը սպանություն էին ծրագրում: Շատերը, սակայն, խորապես ազդվել էին’ լսելով այս հրաշքի մասին, և համոզվել, որ Նա, ով բացել էր կույրի աչքերը, սովորական մարդ չէ: Պատասխանելով այն մեղադրանքին, թե Հիսուսը մեղավոր է, որովհետև չի պահում շաբաթը, նրանք ասացին. «Ինչպե՞ս կարող է մի մեղավոր մարդ այսպիսի նշաններ անել”:ԴՓ 578.1

    Վարդապետները կրկին դիմեցին կույր մարդուն. «Դու ի՞նչ ես ասում նրա համար, ով աչքերդ բացեց”: Եվ նա ասաց, թե մարգարե է: Փարիսեցիները եզրակացրին, թե նա կույր չի ծնվել, հետո տեսողություն ստացել: Նրանք կանչեցին նրա ծնողներին և հարցրին նրանց’ ասելով. «Սա՞ է ձեր որդին, որի համար ասում եք, թե կույր է ծնվել”:ԴՓ 578.2

    Այդ մարդն անձամբ այնտեղ էր և հավաստիացնում էր, որ կույր է եղել և հիմա տեսնում է, բայց փարիսեցիներն ավելի շուտ կհերքեին իրենց աչքերի տեսածը, քան թե կխոստովանեին, որ սխալվել են: Որքա՜ն ուժեղ է նախապաշարումը, որքա՜ն աղավաղված’ փարիսեցիական արդարությունը:ԴՓ 578.3

    Փարիսեցիները դեռ մի հույս էլ ունեին. վախեցնել երիտասարդի ծնողներին: Շինծու անկեղծությամբ նրանք հարցրին. «Ապա ինչպե՞ս է նա հիմա տեսնում”: Ծնողները վախեցան վարկաբեկել իրենց, որովհետև հայտարարված էր, որ բոլոր Հիսուսին Փրկիչ դավանողները «ժողովարանից դուրս” կմնան, այսինքն’ երեսուն օր կզրկվեն ժողովարան այցելելուց: Այս ընթացքում խախտողի տանը ոչ մի երեխա չէր կարող թլփատվել, և ոչ մի ողբ մեռածի համար չպետք է լիներ: Այդպիսի վճիռը մեծ դժբախտություն էր համարվում, ու եթե դա չէր տանում ապաշխարության, ապա ավելի մեծ պատիժ էր հետևում: Ծնողները համոզվեցին, որ մեծ հրաշք է կատարվել իրենց որդու հետ, բայց, այնուհանդերձ, պատասխանեցին. «Գիտենք, որ սա է մեր որդին, և որ կույր է ծնվել: Բայց թե հիմա ինչպե՞ս է տեսնում, չգիտենք, կամ ո՞վ բացեց նրա աչքերը, մենք չգիտենք. ինքը չափահաս է, իրե’ն հարցրեք”: Այդպես նրանք ամբողջ պատասխանատվությունը գցեցին իրենց որդու վրա, որովհետև չէին համարձակվում դավանել Քրիստոսին: [473]ԴՓ 578.4

    Դժվարին կացությունը, որի մեջ հայտնվել էին փարիսեցիները, նրանց կասկածներն ու նախապաշարումները, նրանց անհավատությունը պատահածի վերաբերյալ’ այս ամենը բացում էին ժողովրդի աչքերը, հատկապես’ հասարակ ժողովրդի: Հիսուսը հաճախ Իր հրաշքները գործում էր հենց փողոցում, և Նա միշտ ձգտում էր թեթևացնել մարդկանց վշտերը: Շատերին հուզում էր նույն հարցը. «Կարո՞ղ էր արդյոք Աստված այդպիսի մեծ հրաշքներ գործել խաբեբայի միջոցով, ինչպես փարիսեցիներն էին համարում Հիսուսին”: Վիճաբանությունները երկու կողմերում էլ սկսեցին սաստկանալ:ԴՓ 579.1

    Փարիսեցիները տեսան, որ նպաստում են Հիսուսի հրաշքների տարածմանը: Նրանք չէին կարող ժխտել հրաշքը: Կույր մարդը ցնծում էր ուրախությունից ու երախտագիտությունից, նա զմայլվում էր բնության սքանչելի տեսարաններով և հմայված էր’ տեսնելով երկնքի ու երկրի գեղեցկությունը: Նա ազատ պատմում էր իր հետ պատահածը, իսկ փարիսեցիները կրկին փորձեցին լռեցնել նրան’ ասելով. «Աստծո՜ւն փառք տուր. մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է”: Այլ խոսքով’ մի ասա, որ այս Մարդն է բացել քո աչքերը. այդ արել է Աստված:ԴՓ 579.2

    Կույրը պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի, իսկ հիմա տեսնում եմ”: [474]ԴՓ 580.1

    Նրանք կրկին հարցրին. «Ի՞նչ արեց քեզ, ինչպե՞ս բացեց աչքերդ”: Շատ խոսքերով նրանք փորձեցին շփոթեցնել նրան, որ կարծեր, թե իրոք խաբված է: Սատանան իր չար հրեշտակների հետ փարիսեցիների կողքին էր և, իր էներգիան ու նենգությունը միավորելով մարդու դատողության հետ, ձգտում էր չեզոքացնել Քրիստոսի ազդեցությունը: Նրանք թուլացնում էին այն համոզմունքը, որ խորանում էր շատերի մտքում: Աստծո հրեշտակները նույնպես այստեղ էին, որպեսզի զորացնեին տեսողությունը գտած մարդուն:ԴՓ 580.2

    Փարիսեցիները չէին գիտակցում, որ ստիպված էին գործ ունենալ մեկ ուրիշի, և ոչ թե այս անկիրթ մարդու հետ, որ կույր էր ծնվել: Նրանք չգիտեին Նրան, ում դեմ պայքարում էին: Աստվածային լույսը թափանցեց կույրի հոգու խորքերը: Մինչ այս կեղծավորները փորձում էին ստիպել նրան չհավատալ, Աստված օգնեց նրան իր վստահ ու վճռական պատասխաններով ցույց տալ, որ հնարավոր չէ իրեն թակարդը գցել: Նա պատասխանեց. «Արդեն ձեզ ասացի և չլսեցիք, ինչո՞ւ եք դարձյալ կամենում լսել. մի՞թե դուք էլ եք ուզում նրան աշակերտ լինել”: Նրանք նախատեցին նրան և ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք: Մենք գիտենք, որ Աստված Մովսեսի հետ խոսեց, բայց սրան չգիտենք, թե որտեղից է»:ԴՓ 580.3

    Տեր Հիսուսը գիտեր, թե ինչ փորձության է ենթարկվում այդ մարդը, և շնորհ ու իմաստություն տվեց նրան, այնպես որ նա դարձավ Քրիստոսի վկան: Փարիսեցիների հարցին Նա պատասխանեց սաստիկ հանդիմանության խոսքերով: Նրանք իրենց Սուրբ Գրոց մեկնաբաններն ու ազգի հոգևոր առաջնորդներն էին համարում, բայց այստեղ կար հրաշագործ Մեկը, որի զորության աղբյուրի և Նրա էության մասին նրանք, իրենց խոստովանությամբ, ոչինչ չգիտեին: «Հենց դա է զարմանալին,- ասաց մարդը,- որ դուք չգիտեք, թե որտեղից է, և նա իմ աչքերը բացեց: Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկն աստվածապաշտ է և նրա կամքը կատարում է, նրան է լսում: Աշխարհի սկզբից ի վեր լսված չէր, որ մեկը կույր ծնվածի աչքերը բացած լինի: Եթե այս մարդն Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել”:ԴՓ 580.4

    Մարդն իր հարցաքննողներին պատասխանեց իրենց իսկ զենքով: Նրա դատողությունն անհերքելի էր: Փարիսեցիները, ապշած և շփոթված նրա վըճռական ու անվրեպ խոսքերից, ասես պապանձվել էին: Կարճատև լռություն տիրեց: Այնուհետև մռայլ քահանաներն ու վարդապետները իրենց շորերի փեշերը վեր քաշեցին’ կարծես վախենալով պղծվել նրան դիպչելուց, թափ տվեցին իրենց ոտների փոշին և վիրավորանքներ տեղացին նրա գլխին. «Դու ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել և մե՞զ ես սովորեցնում»: Եվ նրանք դուրս արին նրան:ԴՓ 581.1

    Հիսուսն իմացավ, թե ինչ է պատահել, և շուտով գտնելով նրան’ ասաց. «Դու հավատո՞ւմ ես Աստծո Որդուն”:ԴՓ 581.2

    Առաջին անգամ կույր մարդը տեսավ Իր Բժշկի դեմքը: Ատյանի խորհրդին նա տեսել էր իր շփոթված ու տագնապած ծնողներին, տեսել էր վարդապետների խոժոռ երեսները, իսկ հիմա նրա աչքերը նայում էին Հիսուսի սիրալիր, հանդարտ դեմքին: Թեև իր համար չափազանց թանկ գնով, Նա արդեն դավանել էր Նրան’ որպես աստվածային կառավարության պատգամավորի, և այժմ ավելի մեծ հայտնություն տրվեց նրան: [475]ԴՓ 581.3

    Փրկչի հարցին’ «Դու հավատո՞ւմ ես Աստծո Որդուն”, կույր մարդը պատասխանեց հարցով. «Տե’ր, ո՞վ է նա, որ հավատամ նրան»: Եվ Հիսուսն ասաց. «Տեսար նրան, և քեզ հետ խոսողը հենց ինքն է»: Մարդը Փրկչի ոտքերն ընկավ ու երկրպագեց Նրան: Նա ոչ միայն աչքի, այլև հոգևոր տեսողություն էր ձեռք բերել: Երբ Քրիստոսը հայտնվեց նրա հոգուն, նա ընդունեց Նրան որպես Աստծո Առաք- յալի:ԴՓ 581.4

    Այստեղ կային մի խումբ փարիսեցիներ, և նայելով նրանց’ Հիսուսը տեսավ, թե որքան հակառակ ազդեցություն թողեցին նրանց վրա Իր խոսքերն ու գործերը: Նա ասաց. «Ես դատաստանի համար եկա այս աշխարհը, որ չտեսնողները տեսնեն, և տեսնողները կուրանան”: Քրիստոսը եկել էր բացելու կույրերի աչքերը, եկել էր լուսավորելու նրանց, ովքեր նստած էին խավարում: Նա Իրեն հռչակել էր որպես աշխարհի լույսը, և քիչ առաջ կատարված հրաշքը Նրա առաքելության վավերացումն էր: Մարդիկ, ովքեր տեսել էին Քրիստոսին երկրի վրա, արժանացել էին աստվածային ներկայության ավելի լիարժեք դրսևորմանը, քան նախկինում որևէ մեկը: Աստծո գիտությունն ավելի կատարելապես բացահայտվեց նըրանց: Բայց հենց այդ հայտնությամբ էլ պետք է դատվեին մարդիկ Նրանց բնավորությունը փորձվում էր, վճռվում էր նրանց ճակատագիրը:ԴՓ 582.1

    Աստվածային զորության դրսևորումը, որ կույր մարդուն շնորհեց ինչպես բնական, այնպես էլ հոգևոր տեսողություն, փարիսեցիներին թողեց էլ ավելի մեծ խավարում: Քրիստոսի ունկնդիրներից ոմանք, զգալով, որ Նրա խոսքերն ուղղված էին իրենց, հարցրին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»: Հիսուսը պատասխանեց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա»: Եթե Աստված հնարավորություն չտար ձեզ տեսնելու ճշմարտությունը, ձեր տգիտությունը մեղք չէր համարվի: «Բայց հիմա ասում եք, թե տեսնում ենք»: Դուք հավատում եք, որ ի վիճակի եք տեսնելու, սակայն մերժում եք այն միջոցները, որոնց օգնությամբ միայն կարող եք տեսողություն ձեռք բերել: Քրիստոսն անսահման օգնություն էր բերել նրանց, ովքեր գիտակ- ցում էին, թե ինչի կարիք ունեն իրենք: Բայց փարիսեցիները դա չէին զգում, նրանք հրաժարվեցին գալ Քրիստոսի մոտ, ուստի և մնացին կուրության մեջ, կուրություն, որի համար հենց իրենք էին մեղավոր: Հիսուսն ասաց. «Ձեր մեղքերը մնում են»: [476]ԴՓ 582.2

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents