Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Աստծո բարությունն ու ողորմությունը քաջություն են ներշնչում, 10 Հուլիս

    Հենg բարիք և. ողորմուԹյոն կգա իմետև ից իմկանքի բոլոր օրերում, և Sիրոջտանը կբնակվեմշատ երկար Ժամանակ։ Uաղմոս 23. 6:ԱԴ 202.1

    Քրիստոսը մեզ չի հավաստիացրել, թե բնավորության կատարե-լության հասնելը դյուրին է։ Դա ամենօրյա պայքար, մարտ և ռազմերթ է։ Շատ նեղությունների միջով է, որ մտնում ենք երկնքի արքա-յություն։ Քիրստոսի փառքը կիսելու համար պիտի կիսենք նաև Նրա տա-ռապանքը։ Նա հաղթել է հանուն մեզ։ Ուրեմն մի՞թե պիտի վախենանք ու սարսափենք մեր ճանապարհին հանդիպող փորձություններից։ԱԴ 202.2

    Երբ ավելի խորությամբ գնահատենք Աստծո տրտմությունն ու բարու - թյունը, ապա գանգատվելու փոխարեն կփառաբանենք Նրան։ Մենք կխոսենք Տիրոջ սիրառատ հոգացողության, Բարի Հովվի քնքուշ կարեկ-ցանքի մասին։ Սրտից եսասիրական տրտունջ և բողոք չի բխի։ Իսկական հավատացյալների շուրթերից փառաբանության ջինջ վտակներ կհոսեն։ Նրանք կասեն. «Բարիք և ողորմություն կգա իմ ետևից իմ կյանքի բոլոր օրերում, և Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ»։ԱԴ 202.3

    Ինչո՞ւ չարթնացնել հոգևոր երգի ձայնը մեր պանդխտության օրերում։ Սենք կարիք ունենք ուսումնասիրելու Աստծո Խոսքը, խորհելու և աղոթելու։ Այնժամ հոգևոր տեսողություն կունենանք և կտեսնենք երկնային տաճարի ներքին սրահները։ Կլսենք երախտագիտության երգերը, որ երկնային երգչախումբը երգում է գահի շուրջ։ Երբ Սիոնը վեր կենա և փայլփլի, նրա լույսը շատ թափանցող կլինի, և սուրբերի ժողովում գովքի և երախտագիտության երգեր կհնչեն։ Փոքր հիասթափություններն ու դժվարությունները կմոռացվեն։ԱԴ 202.4

    Տերը մեր օգնականն է։ Ոչ ոք երբեք զուր չի ապավինել Աստծուն։ Նա ոչ մեկին երբեք հուսախաբ չի արել։ Եթե միայն անեինք այն գործը, որը Տերը կամենում է, որ անենք՝ քայլելով Հիսուսի հետքերով, ապա մեր սրտերը կդառնային սրբազան քնարներ, որ գովում և երախտագիտու-թյուն են հայտնում Նրան, Ում Աստված ուղարկել է աշխարհի մեղքը վերցնելու։ԱԴ 202.5