Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First
    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents

    Նա առաջնորդում է մեզ ամեն ճշմարտութան մեջ, 23 Հունվար

    Բայy երբ նա ճշմարտուՒժյան Հոդին նա, Կառաջնսորգի ձեզ uւմէն ճշմարտուՒժթյաՆ մէջ. որովՀետև իր անձիy չի խոսի, այլինչ որ լսի’ կխոսի և դալու ոաները կպաւոմի ձեզ։ ՀուլՀ. 16 13:ԱԴ 27.1

    Աստծո յուրաքանչյուր ծառա պետք է առաջնորդվի Սուրբ Հոգու կողմից։ Քայլող մարդը չի կարող ուղղել իր ընթացքը։ Որքան էլ խորդուբորդ լինի մեր ճանապարհը, այն Տերն է նշագծել, ու մենք պիտի նրանով քայլենք։ԱԴ 27.2

    Քրիստոսը միջոցներ է ձեռնարկել, որ Իր եկեղեցին լինի բարե-փոխված մի մարմին՝ երկնային լույսով լուսավորված, էմմանուելի փառ-քին տիրացած։ Նրա նպատակն է, որ ամեն քրիստոնյա շրջապատված փնի լույսի ու խաղաղության հոգևոր մթնոլորտով։ Անսահման օգուտ կարող են բերել նրանք, ովքեր, մի կողմ դնելով իրենց «ես»—ը, թույլ են տալիս Սուրբ Հոգան աշխատելու իրենց սրտերի վրա և ապրում են լիովին Աստծուն նվիրաբերված կյանքով...ԱԴ 27.3

    Սուրբ Հոգու խոստումր այսօր պատկանում է մեզ ճիշտ այնպես, ինչ-պես պատկանում էր առաջին աշակերտներին։ Աստված այսօր էլ պատ-րաստ է երկնային զորություն շնորհել մարդկանց, ինչպես շնորհեց Պենտեկոստեի օրը փրկության խոսքը լսողներին։ Հենց այս պահին Նրա Հոգին ու շնորհը առաջարկվում են բոլորին, ովքեր նրանց կարիքն ունեն ե անվերապահորեն ապավինում են Նրան և Իր խոսքին։ԱԴ 27.4

    Սովորեցրեք ձեր երեխաներին, որ իրենք ամեն օր Սուրբ Հոգով մկրտվելու առանձնաշնորհ ունեն։ԱԴ 27.5

    Աստծո Հոգու ազդեցության տակ գտնվողները մոլեռանդ չեն փնի, այլ հանդարտ ու անսասան կլինեն, ազատ անհեթեթ մտքերից, խոսքերից ու գործերից։ Խաբուսիկ ուսմունքների խառնաշփոթության մեջ Աստծո Հո-գին ուղեցույց ու վահան կլինի նրանց համար, ովքեր չեն ընդդիմացել ճշմարտության ապացույցներին ու լռեցրել են յուրաքանչյուր ուրիշ ձայն, բացի Նրա ձայնից, Ով Ինքը ճշմարտությունն է։ԱԴ 27.6

    ճշմարտության միջոցով սրբագործվածները սուրբ ազդեցություն կգործեն աշխարհի վրա... Սուրբ Հոգին պիտի աշխատի սրտերի վրա՝ ցույց տալով մարդկանց Աստծո բաները։ԱԴ 27.7

    Larger font
    Smaller font
    Copy
    Print
    Contents