Loading...
Larger font
Smaller font
Copy
Print
Contents
ԱՍՏԾՈ ՈՐԴԻՆԵՐՆ ՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ - Contents
  • Results
  • Related
  • Featured
No results found for: "".
  • Weighted Relevancy
  • Content Sequence
  • Relevancy
  • Earliest First
  • Latest First

    Մենք պաուղ ենք բերում միայն Քրիստոսում մնալով, 10Հոկտեմբեր

    MissingԱԴ 297.1

    Անհոգաբար մեղքին տրվելու պատճառն այն է, որ մենք չենք տեսնում Հիսուսին։ Մենք թեթևամտորեն չէինք վերաբերվի մեղ-քին, եթե հասկանայինք, որ մեղքը վիրավորում է մեր Տիրոջը։ Աստծո բնա-վորությունը ճիշտ գնահատելը հնարավորություն կտա մեզ Նրան ճիշտ ներկայացնելու աշխարհին։ Հիսուսին նայող մարդը չի կարող կոպիտ ու կտրուկ խոսելաձև կամ վարվելակերպ ունենալ, չարախոսել, զայրալից բառեր ասել։ Քրիստոսի մեջ մնացողը գտնվում է այնպիսի մթնոլորտում, որր արգելում է չարիքը՝ նվազագույնս անգամ չարդարացնելով այն։ Հո-գևոր կյանքը սնունդ է ստանում ոչ թե մարդու ներսից, այլ Քրիստոսից, ինչպես ճյուղը որթից։ Ամեն վայրկյան կախում ունենք Քրիստոսից. Նա է մեր սննդի աղբյուրը։ Սեր բոլոր արտաքին բնույթ կրող ծիսակատարու-թյունները, աղոթքները, ծոմերն ու տրված տրտմությունները չեն կարող փոխարինել այն ներքին աշխատանքին, որն Աստծո Հոգին կատարում է մարդկային սրտերի վրա։ԱԴ 297.2

    Երբ մարդը ամբողջովին ազատվում է «ես»—ից, երբ հոգուց դուրս են մղվում բոլոր կեղծ աստվածները, ապա դատարկությունը լցվում է Քրիս-տոսի Հոգով։ Նման անձնավորությունը ունի այն հավատը, որը հոգին մաքրում է պղծությունից։ Նա ճշմարիտ Որթի ճյուղ է, և առատ պտուղ է տափս ի փառս Աստծո։ Օ՞րն է այդ պտուղը։ Հոգու պտուղն է «սեր”, ոչ թե ատելություն, «ուրախություն», ոչ թե դժգոհություն ու տրտունջ, «խա-ղաղություն”, ոչ թե զայրույթ, անհանգստություն և երևակայական փոր-ձություններ։ Այն է՝ «երկայնամտություն, քացրություն, բարություն, հա-վատ, հեզություն, ժուժկալություն»։ԱԴ 297.3

    Մի ճյուղը չի կարող սնունդ ստանալ մյուսից։ Մեր կյանքը գափս է որթից։ Մենք կարող ենք Սուրբ Հոգու պտուղներ ունենալ միայն Քրիստոսի հետ ունեցած անձնական կապի, Նրա հետ ամեն օր, ամեն ժամ հաղորդակցվելու միջոցով։ Մեր ուրախությունը, օգտակար լինելու կարողությունը և մնացած ամենը կախված է Քրիստոսի հետ ունեցած մեր կապից և Նրա հանդեպ դրսևորած հավատի չափից՝ շնորհիվ մեր հոգևոր աճի։ԱԴ 297.4